▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

33-ամյա քաղաքացին ոստիկանությունում հայտնել է, որ Երևանի գնդի պարեկներից մեկը թքել է իր ուղղությամբ և պատճառել վնասվածք

Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 33-ամյա Էդգար Բաբայանի դիմումի փաստով:


 
SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ վերջինս հայտնել է, որ ապրիլի 15-ին Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկից իրեն ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով բերման են ենթարկել, որի ժամանակ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներից մեկը՝ անցնելով իր լիազորությունները, թքել է իր ուղղությամբ, և բերման ենթարկելու ժամանակ ձեռնաշղթա կիրառելիս, դաստակների հատվածում պատճառել է վնասվածք:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Է. Բաբայանին Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, այդ օրը՝ ժամը 13:40-ի սդահմաններում, Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են Է. Բաբայանին, ով եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով, ինչից հետո, ըստ պարեկների, նա սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց հասցեին:
 
Է. Բաբայանը բաց է թողնվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին