Եթե երիտասարդ ես, բարետես, ունես համակարգչային գիտելիքներ, բարձրագույն կրթություն ու տիրապետում ես օտար լեզուների, ապա մեծ է հավանականությունը, որ Հայաստանում աշխատանք կգտնես: Այս պայմաններից մեկ- երկուսի բացակայությունն արդեն դժվարացնում է գործը: Ու այդպես աշխատանք գտնելը դժվարացել է մի ամբողջ սերնդի համար, որը երիտասարդ չէ, բայց ծեր էլ չէ: Արդյո՞ք խախտված են դրանով այդ մարդկանց իրավունքները: Եվ արդյո՞ք գործատուն պարտավոր է աշխատանքի ընդունել իր պահանջներին չբավարարող մարդկանց:
Մանրամասները՝ Անկյուն3 ՀԸ տեսանյութում