▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 տարի հետո Գագիկ Ծառուկյանն արդարացվեց

Հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Գագիկ Ծառուկյանին։ Այդ մասին փաստաբան Երեմ Սարգսյանն է հայտնել՝ նշելով. 

«6 տարի հետո Գագիկ Ծառուկյանն արդարացվեց դատարանի կողմից»։

Հիշեցնենք, որ քրեական վարույթը վերաբերում է ԱԺ՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրաբար կաշառք տալուն:

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանն այսօր հրապարակել է վճիռը՝ արդարացնելով Ծառուկյանին՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին