▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

63-ամյա տղամարդը՝ դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց` ասելով, որ պետք է բժշկին սպանի

Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոնի ընդունարանում ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Գեղամ Կ.-ն դանակը ձեռքին մտել է ընդունարան և հերթափոխային բուժքրոջ ներկայությամբ սպառնալիքներ է հնչեցրել, հայտարարելով ՝ ուր է բժիշկ Համարչյանը, որ նրան սպանելու է, ապա անհասցե  հայհոյանքներ է հնչեցրել և մոտ կես ժամ խանգարել հիվանդանոցի բնականոն աշխատանքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո Գեղամ Կ.-ն դուրս է եկել հիվանդանոցի բակ, կոտրել գարեջրի շիշը և վնասել իր ձախ նախաբազուկը: Հիվանդանոց ժամանած ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը վնասազերծել է Գեղամ Կ.-ին, տեղափոխել ոստիկանության Արարատի բաժանմունք և որոշ ժամանակ անց նրան բաց են թողել:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բսաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին