▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«90-ականներին ես մետրոյով էի երթևեկում». Ռուբեն Վարդանյան

blog.168.am-ը գրում է. Ռուբեն Վարդանյանը հայտնի հայրենական գործարար է և բարեգործ: Նա աշխատել է «Тройка Диалог» ներդրումային ընկերությունում: Վարդանյանը համարվում է մոսկովյան «Сколково» կառավարման դպրոցի հիմնադիրը: Դպրոցը բացվել է 2006 թ. ռուսաստանցի խոշոր բիզնեսմենների հոգաբարձությունների շնորհիվ:

2007 թ. մեկնարկեց Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի ընտանեկան հիմնադրամը, որն իրականացնում է բարեգործական ծրագրեր Հայաստանում և Ռուսաստանում:

2014-ին նրանք Հայաստանում բացեցին UWC Dilijan College-ը, ուր սովորում են աշխարհի 72 երկրների երեխաներ:

Երեկ Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունեցել ReForum գիտաժողովին, որը տեղի է ունեցել «Сколково»-ում:

Վարդանյանը թոփ-մենեջերներին պատմել է, թե ինչպես վստահությունը կարող է օգնել բիզնես նախաձեռնություններին, և ինչու է այսօր անհրաժեշտ ներդրումներ կատարել կրթության ոլորտում:

Rusbase-ը հակիրճ ներկայացնում է մեծանուն բարեգործի հիմնական գաղափարները:

Վստահությունը բիզնեսում

Վստահությունը երկու կողմ ունի. կամ վստահում ես, կամ՝ ոչ: Ռուսաստանում հիմնականում չեն վստահում: Դա անմիջականորեն անդրադառնում է տնտեսության վրա:

«Тройка Диалог»-ը 3 մարդ են սկսել: Վստահությունը կառավարման հիմքում է եղել: Մենք որոշեցինք, որ երկարատև ենք լինելու, ապրելու ենք ավելի լավ երկրում: 90-ականներին հատուկ մարդ ունեինք, որը հետևում էր՝ Կրեմլ շտապօգնություն մտա՞վ, թե՞ ոչ, քանի որ, եթե Բորիս Նիկոլաևիչի հետ մի բան պատահեր, ֆոնդային բորսայի գները կընկնեին: Հիմքում վստահությունն էր:

Երկար ժամանակ ենք ծախսել միջավայր ստեղծելու համար, բորսաներ ենք ձևավորել, բրոքերային ասոցիացիաներ: Ընդդիմախոսները համոզում էին, որ դա ժամավաճառ է, բայց մենք դիմացանք:

Արագ աճող շուկայում մեր էֆեկտիվությունը սակավ էր, բայց անկում ապրող շուկայում՝ հակառակը: Դրա շնորհիվ դիմացանք ճգնաժամին: 1998 թ. մեկ օրում կորցրեցինք հաճախորդների 80 տոկոսին. Արտասահմանցիներն այլևս չուզեցին մեզ հետ գործ ունենալ: Աշխատավարձերը կրճատեցինք, բայց թրեյդերներին ձեռք չտվեցինք, քանի որ այս մարդիկ են փող բերողները: Մեկ շաբաթ անց թրեյդերների բաժինն ազատման դիմում ներկայացրեց: Եվ դա արդյունք է այն մշակույթի, որն ինքներս էինք ստեղծել. Մարդիկ չհանդուրժեցին, որ ընկերների փողը կրճատել են, իսկ իրենցը՝ ոչ:

2008 թ. սեպտեմբերին արտասահմանյան բանկերը որոշեցին փակել ռուսաստանյան ֆինանսական ինստիտուտների լիմիտները: Ինձ ասացին. «Եթե խոսք ես տալիս, որ կդիմանաք ճգնաժամին, ես ձեզ 3 օր էլ կտամ»: Ֆինանսիստները կհասկանան, թե դա ինչ է նշանակում: Բայց դա անձնական վստահություն չէր, այլ վստահություն էր «Тройка»-ին: Սա օրինակ է վստահության փրկարար ներուժի, թե ինչպես այն կարող է աշխատել:

Մեր երկրում 30-65 տարեկան 1 միլիոն տղամարդ պահակություն է անում՝ փոխանակ արտադրությամբ զբաղվի: Հիմքում անվստահությունն է. Մենք չենք հավատում, որ առանց նրանց մեր երեխաներն անվտանգ կարող են ապրել:

1991-ին ասացի, որ կհեռանամ ընկերությունից, եթե ինձ թիկնապահ հատկացվի: Հարցն իմ կոմֆորտն է: Եվ իսկապես, 90-ականներին ես մետրոյով էի երթևեկում:

Վստահությունը նուրբ երևույթ է: Հիմա էլ երբեմն ստիպված եմ համոզել, որ ինձ կարելի է վստահել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին