▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյան քաղաքում ճանապարհի մերկասառույցը դարձել է ավտովթարի պատճառ. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  3-րդ վաշտի  ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 21-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը  19:00-ի սահմաններում, Աբովյան  քաղաքի սկզբնամասում՝ Բարեղամի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 28-ամյա Արթուր Գ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և 39-ամյա Գևորգ Ն.-ի վարած  Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով  07-ի վարորդ Արթուր Գ.-ն, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչեր, 24-ամյա Նարեկ Վ.-ն, 20-ամյա Տաթևիկ Գ.-ն և 19-ամյա Գոհար Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը  աղ ու ավազով մշակելու և  մերկասառույցը վերացնելու   ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին