▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի մարզիկն ուզում էր ազգի հերոս դառնալ, բայց ես նրան թույլ չտվեցի. Ալբերտ Ղազարյան

 

BlogNews.am-ը գրում է. Մոսկվայում ընդհանուր մենամարտերի OFS 8 մրցաշարի շրջանակներում 56 վայրկյանում ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովին խեղդող հնարքով հաղթելուց հետո 57 կգ քաշային Ալբերտ Ղազարյանն ու մարզիչը՝ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն երեկ վերադարձան Երեւան: Ալբերտի հաղթանակի տեսագրությունն արագ տարածվեց համացանցում, իսկ շնորհավորանքների տարափն աննկարագրելի էր:  

«Ես բավականին լուրջ նախապատրաստվում էի այս մարտին, մենամարտից առաջ դիտել էի հակառակորդ մարզիկի մարտերը, գիտեի թե նա ինչպես է պատրաստված: Ես պատրաստվեցի նրանից  ավելի լավ և մենք ադրբեջանցուն կարողացանք ծնկի բերել Մոսկվայում: Իր նախնական տեսանյութում ասում էր, որ հինգ րոպեում ինձ կտապալի, այդ խոսքերից հետո ավելի ուժգին ցանկություն առաջացավ նրան հաղթելու»,-կայքի հետ զրույցում պատմեց Ալբերտը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին