Վերջերս ադրբեջանցիները մեծ աղմուկ էին բարձրացրել սոցիալական ցանցերում ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի հետախույզներ Շահբազ Գուլիևի և Դիլգամ Ասգյարովի: Հիմա արդեն հատուկ շարժում է ստեղծվել, որը նպատակ է հետապնդում միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի "արդարացի" տեսակետը կապված այդ մարդկանց հետ: Սոցցանցերում տարածվում են տարբեր երկրներում սովորող ադրբեջանցի ուսանողների լուսանկարներ, որտեղ նրանք ի նշան բողոքի ակցիայի թերթիկ են բռնել, որի վրա անգլերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով գրված է "փրկեք ադրբեջանցի գերիներին" հաշթագերի տեսքով: