▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը 7 միլիարդի զենք չի գնել, որ փոխզիջման գնա.Նիկոլ Փաշինյան

«Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ Արցախի հարցը երբեք չի ստանալու այնպիսի լուծում, որը մեզ համար ընդունելի կլինի: Ինքն ու իր թիմը խոսում են «Մադրիդյան սկզբունքներ»-ի մասին, որոնց հիմքում 3 բան է դրված՝ ուժի կիրառման սպառնալիքի չգործադրում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականության պահպանում: Ադրբեջանը 3 սկզբունքերից 2-ը խախտում է: Անընդհատ գործում է ուժի կիրառումն ու դրա սպառնալիքը, հստակ ասում են, որ երբեք չեն ճանաչելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և այս պայմաններում խոսել փոխզիջման մասի՞ն: Սա պարզապես նշանակում է Ադբեջանին մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին ու Երևանին:  Իսկ Ադրբեջանն ի՞նչ է փոխզիջելու: Այդ երկիրը 7 միլիարդի զենք չի գնել, որ փոխզիջման գնա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.

«Տեր-Պետրոսյանն իր քաղաքական գործունեությունը կառուցում է պատմաբանի տեսակետից, թե 100 տարի հետո ի՞նչ կգրեն այս օրերի մասին: Նրա հայտարարությունները կապ չունեն քաղաքական պրոցեսի հետ»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին