«Ադրբեջանի իբր գրաված կամ ազատագրած Գյուննուտ գյուղի ավերակները և գերեզմանները, որտեղ լուսանկարվել էին ադրբեջանցիները հենց այս պահին գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության տակ:
Տարածքում ոչ մեկ չի բնակվում ու հնարավորություն էլ չունեն բնակվելու: Սպասեք ավելի լավ կադրերի»,-գրել է Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր ադրբեջանական կողմի հայտարարությանը Նախիջևանում 11 000 հեկտար մակերեսով տարածք գրավելու մասին:
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այդ առթիվ իր թվիթերյան էջում գրել է. «Ինչի՞ համար է այդ համեստությունը: Միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին: Ինչ-որ մեկը ծարավ է հաստատելու և «լայքելու»:
Հարցի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես էր եկել նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ Զինված ուժերի հրամանատարությանը` խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ: