▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի կուտը չընդունեցին.Շարմազանով

«Հայկական կողմը պետք է շարունակի իր կոշտ դիրքորոշումը: Մինսկի խմբի համանախագահ երկրներն էլ պետք է ճանապարհներ փնտրեն՝ դա կլինի համոզում, թե այլ մեխանիզմների գործածում, որպեսզի Ադրբեջանը կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: ԼՂՀ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, եւ առանցքը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով.

«Ադրբեջանը շարունակաբար մերժելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ստանձնած պարտավորությունները, պարբերաբար շփման գծում սրում է իրավիճակը, իրականացնում դիվերսիոն գործողություններ, իսկ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ երկրի ղեկավարությունը լավ է սերտել հիտլերյան Գերմանիայի դասերը և իր սեփական բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործում»:

Ինչ վերաբերում է երեկ կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը, ապա նրա խոսքով՝ համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատեցին խնդրի՝ բանակցությունների միջոցով կարգավորումը:

«2016թ. ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ցանկանում էր ստեղծել նոր ստատուս քվո, նոր բանակցային գործընթաց, բայց Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը ադրբեջանական դիվանագիտության տապալումն էր, անհաջողությունը»:

Շարմազանովն անդրադարձավ նաև բուլղարական «Տրուդ» պարբերականի կողմից հրապարակված փաստաթղթերին, համաձայն որոնց՝ Ադրբեջանը դիվանագիտական չվերթերի քողի ներքո զենք է տեղափոխել Արևելյան Եվրոպայից հակամարտության տարբեր գոտիներ, մասնավորապես՝ Սիրիա, Աֆղանստան, Իրաք, Պակիստան, Կոնգո:

«Ադրբեջանն իր բնույթով ահաբեկչական պետություն է, դա ցույց տվեցին ապրիլյան իրադարձությունները: Իսկ վերջին՝ հուլիսյան դեպքերի ժամանակ սեփական ժողովրդի թիկունքում թաքնվելը, մանկահասակ երեխայի նկարները բումերանգի էֆեկտ ունեցան: Որևէ միջազգային լուրջ կազմակերպություն Ադրբեջանի այդ «կուտը չընդունեց»,-նկատեց ԱԺ փոխնախագահը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին