Բանակը կարիք ունի, որպեսզի մեր հասարակությունը գտնվի սպայի մոտ, գտնվի զինծառայողի մոտ, հատկապես այն սպաների, զինծառայողների, ովքեր առաջադրանք կատարելու ընթացքում վիրավորվել են և կարիք ունեն աջակցության։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում ասել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Երբ գնում ենք առաջնային գիծ, շփվում ենք զինծառայողների հետ և հարցնում եմ՝ ինչպիսին է տրամադրությունները, ստանում եմ միանշանակ մի պատասխան՝ պարոն նախարար, տրամադրությունները մարտական են, և պարբերաբար հարց են տալիս՝ երբ ենք հարձակվելու։ Իհարկե, դա ուրախալի է, հպարտություն է, որ մեր զինվորները ունեն նման տրամադրություն և ունեն հարձակողական գործողությունների մասնակցելու տրամադրություններ: Նման տրամադրություններ ես տեսնում եմ նաև իրենց ծնողների մոտ, հատկապես հայրերի մոտ»: Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում շատ է քննարկվում պաշտոնյաների որդիների ծառայել-չծառայելու հարցը, այդ առումով վիճակն ինչպիսի՞ն է Արցախում, նախարար Մնացականյանը նշել է, որ Արցախում բոլոր պաշտոնյաների երեխաները ծառայում են պաշտպանության բանակում։ Չկա մի պաշտոնյա Արցախի Հանրապետությունում, որի որդին զորակոչային տարիքի լինի և չծառայի բանակում։
Մանրամասները` տեսանյութում