▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը «պատասխանել» է Արթուր Ալեքսանյանին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանում շարունակվում են ջղաձգումները հայ ըմբիշների հաջողությունների շուրջ...Պաշտոնական Բաքուն դեռ ուշքի չի եկել Միհրան Հարությունյանի կողմից ազերի ըմբիշ Ռասուլ Չունաևին պարտության մատնելուց, իսկ այսօր էլ ալիևյան ԶԼՄ-ները սևեռված են ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ Արթուր Ալեքսանյանի վրա...

Ալիևի գրչակներին դուր չի եկել այն, որ պարգևատրության ժամանակ Ալեքսանյանը դուրս է եկել մարզաշապիկով, որի վրա պատկերված է եղել ապրիլյան կարճատև պատերազմի ՀԵՐՈՍ՝ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի նկարը...Մեր արևելյան հարևանները դա դիտել են որպես սադրանք...Նույնիսկ փորձեր էին կատարում բողոքել ՄՕԿ-ին...

Մեկօրյա դեգերումներևից հետո Արթուր Ալեքսանյանին որոշեց «պատասխանել» Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը... «Չնայած այն հանգամանքին,որ մենք պատերազմի մեջ ենք գտնվում,մենք երբեք չենք փորձել քաղաքականացնել սպորտը...Հայ մարզիկի երեկվա արարքը՝Հայաստանի փորձն է օգտագործել հաղթանակ տարած մարզիկին սեփական նպատակների համար և խառնել քաղաքականությունը և սպորտը...Դրանով հայերը կրկին ցույց տվեցին իրենց նեղ մտածելակերպը... »:

Այսպիսի հիմար հայտարաությամբ է հանդես եկել Ազադ Ռահիմովի գերատեսչությունը...
Քաղաքականությունը և սպորտը իրար չխառնելու մասին են բարբաջում ազերիները, որոնց ըմբիշ Ռասուլ Չունաևը անցյալ տարի Բաքվում հայ մարզիկի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո զինվորական քայլերդով և «честь» տալով էր ողջունում իր երկրպագուներին...Իսկ լրագրողների հարցին ի պատասխան բացատրել էր, որ ինքը զինվոր է...Սպորտում ևս նա զինվորի գործն է անում...Սակայն Ազադ Ռահիմովը այդ ժամանակ բացարձակ իր ենթակայի արարքների մեջ քաղաքականություն չտեսավ...

Ի դեպ, երեկ, երբ նույն Չունաևը պարտություն կրեց Միհրան Հարությունյանից, ազերի շատ օգտատերեր ոչ միայն վիրավորանքներ և անեծքներ էին գրում իրենց մարզիկ-ասկյարի հասցեին,այլև հորդորում էին Իլհամ Ալիևին զրկել վերջինիս Ադրբեջանի քաղաքացիությունից, իսկ շատերն էլ գտնում էին, որ Ռասուլ Չունաևին պետք է Լինչի դատաստանի ենթարկել Բաքվի կենտրոնում...Սակայն Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը կրկին լռում է...Իր կացնասեր-մարդասպան երկրպագուներին չի հորդորում չխառնել սպորտը և քաղաքականությունը...Տեսնե՞ս եթե նույն Չունաևը պարտվեր ինչ-որ ուզբեկի կամ թուրքի, նույն ազերի երկրպագուները կրկին էին Լինչի դատաստանի կոչերով հանդես գալու...

Մեր չեմպիոնների՝ Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի հաջողությունները հանգիստ չեն տալիս Ադրբեջանին...
Շատ լավ կլինի, եթե մեր սպորտի և երիտասարդության նախարարությունը նույն Չունաևի մեկ տարի առաջվա վարքագիծը օրինակ բերելով պատասխաներ Բաքվի իրենց կոլեգաներին...Իսկ վերջում էլ ավելացնեմ, որ Արթուր Ալեքսանյանը և Հայաստանը թքած ունեն Ադրբեջանի և նրա սպորտի և երիտասարդության նախարարության կարծիքի վրա...
Հ.Գ.Բայց զարմանալի է,որ Ադրբեջանում հիմա նոր են «հասկացել»,որ սպորտը և քաղաքականությունը սերտաճած են...Ու կասեի, որ շատ վաղուց...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին