▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի խայտառակ պարտությունը

Ադրբեջանի զինված կազմավորումները 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տասնապատիկ գերազանցող ուժերով անսպասելի հարձակում գործեցին հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով: 
Հարձակում է գործվել թիրախ դարձած դիրքերը հսկող զինվորների քանակը մինչև տասն անգամ գերազանցող միջինը 50 հոգանոց հատուկ պատրաստություն անցած, ադրբեջանական զորքերի «էլիտա» համարվող լավագույն զինյալներով՝ հարձակվելով 6-ից 7 հոգուց բաղկացած մեր մարտական հենակետերի զինվորների վրա, այն պարագայում որ այդ հատուկ ջոկատայինները տարիներ շարունակ պատրաստվել էին Թուրքիայում: Նույնիսկ այդ պարագայում մեր զինվորները ադրբեջանական «էլիտա» համարվող զորքերին ջարդել և հետ են շպրտել նախնական դիրքերը: Չհաջողված լայնածավալ հարձակումն իրենք փորձեցին ապահովվել մեծ քանակությամբ հրետանու, տանկերի, ուղղաթիռների, «Գրադ» հրթիռային կայանքների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ:
Հարձակման նպատակը պարզապես որևէ դիրք գրավելը չէր, այլ ԼՂՀ սահմանի բոլոր շերտերն անցնելն ու երկրի խորքը ներթափանցելը: Առաջին հարվածի ձախողումից հետո Ադրբեջանը անգրագետ կերպով կիրառեց «Սմերչ» և «Սոնցեպյոկ» համազարկային հրթիռային համակարգեր:
Բավարարվելով հետևակի, հրետանու, տանկերի և «Գրադ» հրթիռային համակարգերի կիրառմաբ, ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողները հակառակորդին հետ շպրտեցին առաջնագծի դիրքերից՝ պատճառելով ահռելի մարդկային և ռազմական տեխնիկայի կորուստներ: Մասնավորապես Ադրբեջանական բանակը փաստացիորեն ունի ավելի քան 2000 կորուստ (զոհեր և վիրավորներ): 
Ռազմական կանոնագրքերի համաձայն Ադրբեջանը խայտառակ պարտություն է կրել. կորցրել է 24 տանկ, 1 TOC-1Ա հրանետ, 1 ՀՄՄ (ԲՄՊ), 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ, 12 անօդաչու թռչող սարք: Սակայն ադրբեջանական մամուլը շարունակում է մոլորության մեջ պահել սեփական ժողովրդին` տարածելով Բաքվի քարոզչական ապարատի ապատեղեկատվությունը: Այդ ամբոխի մոտ տարօրինակ ընկալում կա հաղթանակի նկատմամբ` մասնավորապես պարվելով Արցախյան պատերազմում այդ ցեղախումբը 213 ազգային հերոսի կոչումներ շնորհեց պարտված զինյալներին, իսկ ԼՂՀ առաջնագծում գրաված հինգ հենակետերը ներկայացնում է իբրև հաղթանակ 4 օրյա պատերազմում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին