▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳ փոխնախարարը՝ Նախիջևանում ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողները փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանին խնդրեցին մեկնաբանել ադրբեջանական զորքերի՝  Նախիջևանի տարածքում դիրքային առաջխաղացման մասին տեղեկությունները:

Արմեն Պապիկյանն ասաց, որ ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, մինչ Արցախի Հանրապետություն մեկնելը, այց էին կատարել առաջնագիծ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին.

«Այն տեղեկատվությունից բացի, որը տրամադրել է պաշտպանության  նախարարությունը, այլ բան ավելացնել չեմ կարող»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն հարցին` հնարավո՞ր է, որ ադրբեջանական կողմի ագրեսիվ քայլերի դեպքում Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, փոխարտգործնախարարը հիշեցրեց.

 «ՀԱՊԿ-ի հետ ունենք հստակ պայմանագիր և պայմանավորվածություններ, և թեորետիկ խոսել մի դեպքի մասին, ինքը կդժվարանա:Կա պայմանագիր, կան  պայմանագրի կետեր, և պայմանագրի կետերը պետք է կիրառվեն»:

Հիշեցնենք, որ Նախիջևանում դիրքային փոփոխությունների թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք են կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք»,- գրել էր նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին