▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ․ Սասունցի Դավիթ կայարանի գնացքներում ռումբեր են դրված․ քաղաքացիները տարհանվել են

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Օգստոսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմանում ՀՀ ոստիկանության և ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ըստ աղբյուրի՝ օպերատիվորեն ժամանել են փրկարարներ, սակրավորներ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շապօգնության բժիշկների հերթապահ խմբերից։

Այս պահին քաղաքացիները տարհանվել են, և կատարվում են որոնողական աշխատանքներ։ Տեղում են նաև Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին