▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախագահ կլինի Արա Բաբլոյանը, Շահմազանովն ու Հովհաննիսյանը՝ փոխնախագահներ

Գործադիր մարմնի նիստից հետո, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը առաջարկել է Արա Բաբլոյանի թեկնածությունը, որը և ընդունվել է իրենց կողմից։ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներն են Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը։ 

ՀՀԿ խմբակցությունը ԱԺ-ում ղեկավարելու է Վահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղարը լինելու է Գագիկ Մելիքյանը:

Էդուարդ Շարմազանովը ասաց, որ ՀՀԿ-ն առաջարկելու է այժմ գործող 12 մշտական հանձնաժողովները կրճատել եւ դարձնել 9-ը։ Հանրապետականին այդ դեպքում բաժին կհասնի վեց հանձնաժողով։

Ֆինանասաբյուջետային հանձնաժողովը կգլխավորի Գագիկ Մինասյանը

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Արմեն Աշոտյանը

Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը

Պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանը

Ներքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ Հակոբ Հակոբյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին