▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աժիոտաժը, որ կա, ես նմանեցնում եմ մի բաժակ պղտոր ջրում փոթորկի. Շարմազանով

Այսօր կայացել է ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո կուսակցության քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասուլիս է տվել լրագրողներին:

Նա հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է և անվտանգության համակարգում ՀԱՊԿ-ը Հայաստարնի համար այլընտրանք չունի:

Մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հանգամանքը՝ նա նշել է, թե ՀՀ ՊՆ առաջին տեղակալը շատ պարզ հայտարարել է, որ մենք նման համաձայնություն չենք տվել։

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայաստանը երբեք չի հայտարարել, որ գնում է դեպի ՆԱՏՕ։ Տարածվող գնահատականները ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են, որոնց նպատակն է ոչնչից աղմուկ ստեղծել»,- ասել է Շարմազանովը։

Վերջինիս խոսքով նախկինում զորավարժություններին Հայաստանը մասնակցել է, որովհետեւ մասնակցությունը եղել է հումանիտար բնույթի «Եւ չի նշանակում, որ եթե Հայաստանը չի մասնակցում, ուրեմն ՆԱՏՕ-ի հետ որեւէ համագործակցությունը դադարեցնում ենք։ Նմանատիպ մտորումներն ու գնահատականները իրականությունից հեռու են...: Եթե նույնիսկ մենք վաղն էլ մասնկացենք ՆԱՏՕ-ի տարբեր զորավարժություններին, սա չի նշանակում, որ մենք դառնալու ենք ՆԱՏՕ-ի անդամ »,- հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին