▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակցիա՝ Կառավարության մոտ

Այսօր ժամը 13:00-ին ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի կունենա ակցիա ՝ «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով: Այս մասին տեղեկացնում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը. «Հանդիպում ենք ՀՀ կառավարության շենքի մոտ և մեր միասնական ընդվզման խոսքն ենք ասելու տեղի ունեցածի վերաբերյալ: Բոլոր նրանք, ովքեր պայքարում են հանուն իրավական և ժողովրդավարական պետության, ովքեր ցանկանում են ձևավորել ազատ և անկաշկանդ քաղաքացիական հասարակություն, կարող են միանալ մեզ փետրվարի 9-ին, ժամը` 13:00-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին անհայտ անձինք առեւանգել էին ԲՀԿ-ակական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին եւ բռնությունների ենթարկելուց հետո բաց թողել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին