▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակտիվիստները վիրավորական գրառումներ ու նույնիսկ սպառնալիքներ են ստացել

 

Անցած օրերին ակտիվիստներն ու հատկապես ամանորի գիշերը ձերբակալված Գևորգ Սաֆարյանի կողմնակիցներն ու  Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի գործողությունները քննադատողները  սոցիալական ցանցերում վիրավորական գրառումներ ու նույնիսկ սպառնալիքներ են ստացել: 
«հիմա ես դիմում եմ իրավապահ մարմիններին, իմ և երեխաներիս հասցեին հնչեցված ակնհայտ սպառնալիքների վերաբերյալ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին: ՖԲ-ում Անդրե Մակարով անունով գրանցված անձն ինձ գրում է բառացիորեն հետևյալը, -"...Ու տնից դուր գալուց կողքերտ նայի, զգուշ էղի ես երկու օրը, չսպանեն հանկարծ երեխուտ հետ" : Եթե այս Անդրե Մակարով կոչվածը չի աշխատում հենց նույն համակարգի դրդմամբ՝ կեղծ անվան տակ, ուրեմն գտեք ու պատասխանատվության ենթարկեք նրան, մեկ էլ զգուշացնում եմ այդ անձին, որ երեխեքիցս յուրաքանչյուրի գլխից մի մազ պակասի, կորած եք....» ,-գրել է Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Վիրավորանքների հասցեատերերը  կարծում են, որ «հրեշտակների» գումարտակի անդամները սոցցանցերում գործում են հատուկ ցուցումով:
Նրանք նաև հիշեցնում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ  ընդդիմադիր կեցվածք ունեցող ակտիվիստների մասին գրառումներ են կատարվում՝ օգտագործելով  կեղծ պրոֆայլներ և խիստ վիրավորական արտահայտություններ։
Հիշեցնենք, որ ամենավերջին գրառումը հենց Գեղամ Խաչատրյանի կողմից էր, ով կապիկ էր անվանել 
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացանք, որ Գեղամ Խաչատրյանը իր գրառման համար նկատողություն չի ստացել: Ոստիկանության խոսնակի պարզաբանմամբ, նկատողություն չի ստացել, «քանի որ այն տեղադրել է իր անձնական էջում՝ նշելով, որ գրում է ոչ թե որպես ոստիկանության սպա, այլ որպես քաղաքացի»:

Անցած օրերին ակտիվիստները  սոցիալական ցանցերում վիրավորական գրառումներ ու նույնիսկ սպառնալիքներ են ստացել:

Հատկանշական է, որ դրանց թվում են հատկապես ամանորի գիշերը ձերբակալված Գևորգ Սաֆարյանի կողմնակիցներն ու  Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի գործողությունները քննադատողները:

Նրանցից մեկը՝ Զառա Հովհաննիսյանը ներկայացրել է ոմն Անդրե Մակարովի ՝ իր հասցեին գրած սպառնալիքը՝ նշելով, որ իր գրառումը հաղորդում է հանցագործության մասին: 
«Հիմա ես դիմում եմ իրավապահ մարմիններին, իմ և երեխաներիս հասցեին հնչեցված ակնհայտ սպառնալիքների վերաբերյալ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին: ՖԲ-ում Անդրե Մակարով անունով գրանցված անձն ինձ գրում է բառացիորեն հետևյալը, - «...Ու տնից դուր գալուց կողքերդ նայի, զգոյւշ էղի ես երկու օրը, չսպանեն հանկարծ երեխուդ հետ»: Եթե այս Անդրե Մակարով կոչվածը չի աշխատում հենց նույն համակարգի դրդմամբ՝ կեղծ անվան տակ, ուրեմն գտեք ու պատասխանատվության ենթարկեք նրան, մեկ էլ զգուշացնում եմ այդ անձին, որ երեխեքիցս յուրաքանչյուրի գլխից մի մազ պակասի, կորած եք....» ,-գրել է Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ոչ միայն Զառա Հովհաննիսյանն, այլ նաև վիրավորանքներ ստացած մյուս  հասցեատերեր ակտիվիստները  կարծում են, թե իրենց դեպ սոցցանցերում «պայքարում» են     «հրեշտակների» գումարտակի անդամները, որոնք այստեղ նույնպես  գործում են հատուկ ցուցումով:

Նրանք նաև հիշեցնում են, թե սա առաջին դեպքը չէ, երբ  ընդդիմադիր կեցվածք ունեցող ակտիվիստների մասին գրառումներ են կատարվում՝ օգտագործելով  կեղծ պրոֆայլներ և խիստ վիրավորական արտահայտություններ։
Հիշեցնենք, որ աղմկահարույց ամենավերջին գրառումը հենց Գեղամ Խաչատրյանի կողմից էր, ով ակտիվստներին  կապիկ էր անվանել՝ «որոնք զվռնում են հրապարակում»:

Հատկանշական է, որ  Գեղամ Խաչատրյանի նախորդ աղմկահարույց և վիրավորական գրառման առիթով՝ Ոստիկանությունից պարզաբանել էին, թե վերջինս նկատողություն չի ստացել, «քանի որ այն տեղադրել է իր անձնական էջում՝ նշելով, որ գրում է ոչ թե որպես ոստիկանության սպա, այլ որպես քաղաքացի»:

 

Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին