Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Փալասության գծով միջազգային վարպետ Սիմոնյան Ալենը երեկ ինքնագոհ տոնով մարդ էր փնտրում, որ կասեր, թե Տավուշի հայկական տարածքները հայկական են։
Էնքան մարդ ասեց ու գրեց, թե «ե՛ս եմ էդ մարդը», որ նույնիսկ հավես էլ չկա նույնը կրկնելու։
Լրիվ «Յա՛ Սպառտակ» վիճակն էր։ Իսկ նշված փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին (7-րդ դ.)։
Շատ-շատերի կարծիքով՝ այն հանդիսանում է հայ ճարտարապետության թոփ 10 (եթե ոչ թոփ 5) գլուխգործոցներից մեկը»։
***
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը, «Մի անգամ նախկինում անդրադարձել եմ անկլավների և ՀԽՍՀ սահմանների փոփոխությանը:
Քանի որ *****ի սիրահար և մասնագետ մեկը հայրենավաճառի հաստ աղիքում էլ ավելի խորը հարմարվելու համար հերթական հիմարությունն է դուրս տալի և, ցավոք, չի ստանում արժանի պատասխան քաղաքական շրջանակներից, ստիպված եմ մեկ անգամ ևս կրկնվել այդ հարցով՝
ԽՍՀՀ, այն է՝ Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի Հանրապետության (անտեղյակների համար՝ սկզբում Խորհրդային Հայաստանը այդպես է անվանվել) տարածքը ըստ 20-30-ական թվականների քարտեզների եղել է ավելի մեծ, քան 1991 թվականի դրությամբ: Չեն եղել անկլավներ, Արծվաշենը չի եղել անկլավ, այլ լայն հատվածով միացած էր Կրասնոսելսկի շրջանին, Քելբաջարի հետ Վարդենիսի սահմանը ունեցել է այլ տեսք և այլն:
Խորհրդային տարիներին ադրբեջանցիներին միշտ հաջողվել է անգամ փոքր կենցաղային բախումը ցույց տալ որպես հայկական նացիոնալիզմի դրսևորում:
Խորհրդային իշխանությունները, ի դեպ, միշտ էլ զգույշ են եղել այդ հարցում, քանի որ միշտ էլ ազգայնամոլական դրսևորումներ Հայաստանում եղել են, դե այդ ժամանակ ճիշտ, թե սխալ անվանվում էին՝ դաշնակցական: Ու տարբեր տարիներին տարբեր գյուղական հատվածներ, բնակեցված ադրբեջանցիներով, շրջանային դեպուտատների խորհրդի մակարդակով, փոխանցվել են Ադրբեջանին՝ կամ գյուղի սահմանները հստակեցնելով, կամ պարզապես մի գյուղսովետ ենթարկեցնելով ադրբեջանական մոտակա շրջանին:
Սակայն, Խորհրդային Միությունում եղել է հստակ կարգ միութենական հանրապետությունների տարածքների փոփոխման մասին:
Այսպես՝ միութենական հանրապետության սահմանը փոխելու, այն է, մի ինչ-որ տարածք այլ միութենական հանրապետությանը փոխանցելու համար երկու հանրապետությունների գերագույն սովետները պետք է ընդունեին համապատասխան որոշում, այնուհետև այն հաստատվեր ԽՍՀՄ Գերագույն սովետի կողմից:
Այդպես է եղել Ղրիմը Ռուսաստանից Ուկրաինային փոխանցելու դեպքում, այդպես է եղել Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի միջև՝ Ֆերգանայի դաշտավայրում նրանց միջև առկա էին կամ նույնիսկ հիմա առկա են տարածքային խնդիրներ և այլն:
Սովետական Հայաստանից Սովետական Ադրբեջանին տարածք փոխանցելը երբեք այդ կարգով չի եղել, ուստի չունի որևէ իրավական ուժ:
Կրկին նշեմ, խոսքը չի գնում այն ժամանակ վարչական սահմանների ճշտման մասին, օրինակ՝ այս բլուրը կամ արոտավայրը իմն է կամ քոնն է մակարդակով, այլ տեղի է ունեցել հիմնականում գյուղերի ենթարկեցում Ադրբեջանին: Հետևաբար, երբ հայրենավաճառը և իր ստրուկները խոսում են Ալմա-Աթայի հռչակագրի մասին, ապա մեղմ ասած, ղալաթ են անում, քանի որ սովետական սահմանները չեն եղել հստակ կարգավորված, իսկ անկլավները ենթարկեցվել են կամ այլ տարածքները տրվել են ազերիներին ապօրինաբար: Տարածքների հանձնում չի եղել, և սա հաստատվում է այդ անկլավների սահմանների տարօրինակությամբ: Ո՞րն է եղել իմաստը այդ անկլավի ու ադրբեջանական տարածքի միջև թողնել 2-3 կմ մի տարածք, որտեղ ոչ ոք չի բնակվում: Չի եղել, դա վկայում է ընդամենը գյուղսովետին ամրագրված տարածքը ենթարկեցնելուն, այն է՝ գյուղսովետը ադրբեջանական մի շրջանին ենթարկեցնելու մասին: Հետևաբար՝ Հայաստանի սահմանը այսօր պետք է գծել Խորհրդային Հայաստանի առաջին սահմանով, այլ կարծիք լինել չի կարող: Ավելի ճիշտ, այլ կարծիքը և սխալ է և դավաճանական»:
***
Հայաստանում քննարկվում է «ադրբեջանական գյուղերի» հարցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրա՝ «հայերը պետք է ընտրություն կատարեն` կամ հանձնում են խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում»։
***
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Հատուկ այն կեղծ թեզի քարոզողների համար, ովքեր պնդում են, թե իբրև միակողմանի զիջումներից հետո Ադրբեջանը կարող է դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից, մեջբերում է այս տարվա հունվարի 10-ի Ալիևի ելույթի համապատասխան հատվածը․
«Հետևաբար, մենք, իհարկե, ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ։ Մենք մեկ քայլ չենք հեռանա և՛ 2021 թվականի մայիսի, և՛ 2022 թվականի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ այս սահմանը պետք է հաստատվի։ Սակայն մեր տեղակայումը, որն այսօր վիճարկվում է Հայաստանի կողմից, չի ներառում որևէ կարգավորում։ Ոչ ոք երբեք չի ապրել այն դիրքերում ու բարձունքներում, որտեղ մենք կանգնած ենք։ Հայաստանն այսօր շարունակում է գրավել մեր գյուղերը, և դա անտանելի է․․․»։
Ալիևը շատ պարզ ու հստակ խոսել է իր նպատակների մասին, վստահ եմ ՀՀ իշխանություններն էլ հոյակապ ծանոթ են դրան, ինչը նշանակում է, որ Փաշինյանը տեղյակ է, որ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն, ինչպես որ եղել է նախորդ երեք տարվա ընթացքում։ Մինչդեռ կա պատերազմը կանխելու ձև ու դա քո շահերի շուրջ կոնսեսուսների ձեռքբերումն է»։