▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը չի բացառել պատերազմի վերսկսումը

«Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեց նախարարների կաբինետի հետ՝ տնտեսական զարգացումների թեմայի հետ կապված, իր ելույթում չբացառեց պատերազմական գործողությունների վերսկսումը: Նա նշեց, իբր իրենց բանակը տարածաշրջանում հզորագույնն է ու ցանկացած պահի պատրաստ է ռազմական խնդիր լուծել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ հավելելով.

«ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն օրերս հայտարարեց, որ սպասվում է Էդ.Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումը: Ըստ էության, այս հանդիպումների ինտենսիվությունը շատ կարևոր է, գոնե կանխում են պատերազմը»:

Ինչ վերաբերում է սպասվող նախագահական ընտրություններին՝ ադրբեջանագետը նկատեց.

«Այս ֆոնին ներքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում, հատկապես Մեհրիբան Ալիևայի կլանն առավել ազդեցիկ է դառնում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին