▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջ գյուղը ոտքի է ելել մեկ մարդու նման…Եթե որդուս ազատ չարձակեն, մենք կդիմենք կտրուկ միջոցների.galatv.am

galatv.am-ը գրում է.Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանի հայրը այս պահին Շիրակի մարզի դատախազությունում է: Նա պահանջում է  հանդիպում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ: «Ես առայժմ ուզում եմ, որ նորմալ խոսենք, այս հարցը վերջանա, գնա: Եթե իմ հանդիպելուց հետո իմ տղային ազատ չարձակեն, ես հայտարարում եմ, որ այլեւս պատասխանատու չեմ ոչնչի համար եւ կդիմեմ բավականին կտրուկ միջոցների»,-ասաց Մ. Ալեքսանյանը: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տղան ավելի շատ ցուցարարներին հանդարտեցնողներից մեկն է եղել, քան խռովարար, ուստի ըստ նրա անտրամաբանական է, թե ինչու են հենց որդուն ընտրել եւ ձերբակալել: «Որդիս միտումնավոր է ընտրվել, ինքը Ասկերան ծառայած, երկու դիվերսիա հետ մղած, պարգեւատրված տղա է: Ես՝ ազատամարտիկ: Մենք ոչ մի վատ բան չենք արել, մեր պահանջն արդար է: Ամբողջ գյուղը ոտքի է ելել մեկ մարդու նման, ես եմ խնդրել, աղաչել, ժամանակավորապես լռեցրել, ու եկել են դատախազի հետ հանդիպելու: Եթե ինձ դրական պատասխան չտան եւ որդուս ազատ չարձակեն, ապա այլեւս ես ոչ մի բան ու ոչինչ չեմ զսպի»,- հայտարարեց Մնացականի հայրը:

Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանի հայրը այս պահին Շիրակի մարզի դատախազությունում է: Նա պահանջում է  հանդիպում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ:
«Ես առայժմ ուզում եմ, որ նորմալ խոսենք, այս հարցը վերջանա, գնա: Եթե իմ հանդիպելուց հետո իմ տղային ազատ չարձակեն, ես հայտարարում եմ, որ այլեւս պատասխանատու չեմ ոչնչի համար եւ կդիմեմ բավականին կտրուկ միջոցների»,- ասաց Մ. Ալեքսանյանը:
Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տղան ավելի շատ ցուցարարներին հանդարտեցնողներից մեկն է եղել, քան խռովարար, ուստի ըստ նրա անտրամաբանական է, թե ինչու են հենց որդուն ընտրել եւ ձերբակալել:
«Որդիս միտումնավոր է ընտրվել, ինքը Ասկերան ծառայած, երկու դիվերսիա հետ մղած, պարգեւատրված տղա է: Ես՝ ազատամարտիկ: Մենք ոչ մի վատ բան չենք արել, մեր պահանջն արդար է: Ամբողջ գյուղը ոտքի է ելել մեկ մարդու նման, ես եմ խնդրել, աղաչել, ժամանակավորապես լռեցրել, ու եկել են դատախազի հետ հանդիպելու: Եթե ինձ դրական պատասխան չտան եւ որդուս ազատ չարձակեն, ապա այլեւս ես ոչ մի բան ու ոչինչ չեմ զսպի»,- հայտարարեց Մնացականի հայրը:Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանի հայրը այս պահին Շիրակի մարզի դատախազությունում է: Նա պահանջում է  հանդիպում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին