▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի «ՍԱՍ»-ի Արտակի հանդեպ. Ռիչարդ Միլս

168.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը

– Պարոն դեսպան, «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած նախընտրական

ժողովներից մեկի ձայնագրության կապակցությամբ 

Հատուկ քննչականծառայությունը քրեական գործ է 

հարուցել։ Արդյոք բավարա՞ր է այս ընթացքը,

և ընդհանրապես ՀՀ-ում  քաղաքական մշակույթի վրա ի՞նչ ազդեցությունկունենա այս դեպքը։

– Թեպետ ապրիլի 2-ի ընտրությունը կարևոր առաջընթաց քայլ էր Հայաստանի ժողովրդավարական զարգացման հարցում, սակայն մենք նշել էինք ընտրակաշառքների, ընտրողների նկատմամբ ճնշումների ու վարչական ռեսուրսի կիրառման  լայնորեն տարածված ու արժանահավատ հաղորդումների մասին: Սրանք համընկնում էին միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների դիտարկումներին: Մենք կառավարությանը հորդորել ենք լիարժեք քննություն անցկացնել բոլոր հաղորդումների ու հնարավոր խախտման բոլոր ապացույցների հիման վրա և ողջունել ենք ՍԱՍ-ի աշխատակիցների կաշառման ու ահաբեկման հարցով Հատուկ քննչական ծառայության կողմից նախաքննություն անցկացնելու որոշումը: Մանրակրկիտ, թափանցիկ և ոչ քաղաքական քննությունը կարևոր է, որպեսզի Հայաստանի քաղաքացիները վստահ լինեն, որ կարող են ազատ ու առանց արտաքին ճնշումների քվեարկել:

– Հնարավո՞ր է՝ պատժամիջոցներ սահմանվեն

 ՀՀ որոշ քաղաքացիների դեմ,կամ ի հայտ գա «սև ցուցակ»:

– Առկա արժանահավատ տեղեկությունները մենք կարող ենք օգտագործել և կօգտագործենք, որ ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չլինեն մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցառումներին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին