ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Աշոտի և Էդգարի համար Ստեփանակերտում տուն վարձելու թեմայով.
Պարոնայք, մեղմ ասած անբարո հաշվարկ եք կատարել: Միգուցե ձեր չափորոշիչներով դա նորմալ է»:
Հիշեցնենք, որ Hayeli.am-ն այսօր գրել էր, թե Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների համար վարձով տուն են փնտրում նրանց ապահով զինծառայության համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ բանակ զորակոչվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով կամավոր ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում:
Իսկ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը, Կենտրոնական զինվորական հավաքակայանում հուլիսի 16-ին օրենքով սահմանված կարգով, մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում ծառայությունն անցկացնելու է Արցախում:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Հայաստանից դուրս գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայերին վերադառնալ հայրենիք ու ծառայել բանակում:
Հիշեցնենք, որ Asekose.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Աշոտի՝ Արցախում ծառայելու որոշման մասին հայտարարությունից հետո համացանցային օգտատերերի այն գրառումներին, ըստ որոնց` վարչապետի որդին չպետք է զինծառայություն անցնի հակառակորդի դիվերսանտների համար հասանելի վայրում, ավելին` այդ ձևով վարչապետը կարող է խոցելի դառնալ, ասել էր: «Անհանգստանալու ոչինչ չկա, համացանցային օգտատերերը կարող են շարունակել քննարկել, բայց դրանք այնքան լուրջ չեն, որ մենք դրանց անդրադառնանք»,-ասել էր ՊՆ խոսնակը`հավելելով, որ անվանտագության հետ կապված խնդիրների առկայության դեպքում իրենք շատ լավ գիտեն լուծման եղանակները:
Հավելենք, որ հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 10-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել շուրջ 100 ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող անձ:
Կարդացեք նաև՝ Արթուր Գրիգորյանը Հայաստան է վերադարձել պարտադիր ժամկետային ծառայության մեկնելու համար
22-ամյա Արսենը ՌԴ-ից վերադառնում է Հայաստան՝ ժամկետային զինծառայության
Կարդացեք նաև՝ Բաքուն ապակառուցողական է անվանել Փաշինյանի որդու Արցախում զինծառայության անցնելու որոշումը
Վարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ