Անբարոյականության չափը նայեք.
Այստեղ լրատվական էջը նույն շարքում ներկայացնում է ազերիների կողմից խոցված ուղղաթիռի հրամանատարի եւ նրա երեք զավակների լուսանկարը, ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարսանեկան լուսանկարները, Գյումրիի երթուղայինի մոխրացած կմախքը պատկերող լուսանկարը, Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարները...
Այս ամենը ներկայացվում է նույն շարքում...
Մի քանի տարի առաջ Անիի մայր տաճարում թուրքերը նամազ արեցին: Թվում էր, թե ավելի նողկալի, անասնական տեսարան հնարավոր չէր պատկերացնել...
Թվում էր...
Այսօր հայկական համացանցում իմ տեսած լուսանկարների շարքը թուրքական նամազից չի տարբերվում...
Էս ինչքան տականք եք դուք, որ կարող եք մարդկային ողբերգությունը հարսանիքն ու պոռնկությունը շարել կողք-կողքի...