Վարդան Պետրոսյանի հարցազրույցն եմ կարդում՝ տրված Hetq.am-ին կալանավայրից: Լացում եմ: Անհնար է չհուզվել ցավի այն խորը գիտակցումից ինչ Վարդանն ունի հիմա: Անհնար է չփշաքաղվել այն ապրումների ուժգնությունից և մեծ ափսոսանքից, որ Վարդանն է զգում հենց այս պահին: Վարդանը մի նախադասություն է ասում հարցազրույցում, որը կարդալով կարող ես էլ չշարունակել նրա հարցազրույցի ընթերցումը. Ամեն ինչ պարզ է դառնում.«վթարից ճիշտ կլիներ ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները»: Պատկերացնում եմ նման բարձրարժեք մարդու համար այս ամենն ինչ մեծ ցավ է ու ինչքան խորն է նա այս ամենը տանում:
Անձամբ ինձ համար, սակայն, ավելի մեծ ցավ էր տեսնել այն սխալներն ու ոչ պրոֆեսիոնալիզմը, որ եղան այս ընթացքում: Մամուլի միջոցների հրապարակումների ու սոցցանցային քննարկումների ոչ ադեկվատություն ու կրակի վրա յուղ լցնել, մեղադրանքներ ու վիրավորանքներ, որոնք ստիպեցին իր մեղքը գիտակցած ու դրա հետ հաշտվել փորձող Վարդանին անել սասրափելին՝ սկսել պաշտպանվելն ու անգամ մեղադրել: Ցավ էր տեսնել ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ փաստաբանի, ով բացի սեփական PR-ով զբաղվելը և կատարվածի մեղքը ամբողջությամբ տուժող կողմի վրա բարդելը ու հակամարտություն ծնելը ոչինչ չարեց: Ասուլիսից ասուլիս վազող ու ինչ որ անհասկանալի 3D-ի մասին անընդհատ խոսող այս մարդը թերևս ամենաշատն է վնասել Վարդանին իր անշրջահացությամբ ու աստղային հիվանդությամբ:
Երեխաների կյանքը ցավոք էլ հետ չես բերի, իսկ Վարդանն էլ չնայած իր պատիժը կկրի, բայց իրեն երբեք չի ների: Բայց ամենակարևորն այն է ինչ կունենանք ու ինչ կզգանք այդ ամենինց հետո մենք՝ արդարություն փնտրողներս ու այս թեմայի մասին այդքան շատ խոսողներս՝ ափսոսանք, դատարկություն...գուցե մեզանից ոմանք էլ բավարարվածություն գտնեն: Աստված տա այդ զգացմուքների բույլից ամոթը բացակայի: Եկեք այս պահից սկսած ինքներս մեզ մի քիչ հաշվետու լինենք այս թեմայով մեր ասածների, արածներ ու զգացածների համար: Բոլորս ինչքան էլ չուզենք այլևս այս դեպքերում գործող անձ ու մասնակից ենք:
Գրառումը`Samo Fant ֆեյսբուքյան էջից