▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրաժեշտ է խեղդել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության «ահաբեկչական» նախաձեռնությունները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:  

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այն ինչ կատարվեց Լապշինի հետ, և թե ինչ է հիմա քննարկվում ու այս ընթացքում քննարկվել, բավական կարևոր է: Այս դեպքը համարժեք արձագանք ստացավ մեդիադաշտում, սոցկայքերի հարթակներում: Սակայն հատկապես զարմանալի է, որ մեր ֆեյսբուքյան ակտիվիստներն, ովքեր այդքան սիրում են հետևել ֆեյսբուքյան թրենդներին և միահամուռ կերպով ամեն առիթով հոժարակամ փոխում են պրոֆիլի նկարներն ի նշան բողոքի կամ պաշտպանության, այս դեպքում անտարբեր մնացին: Համենայնդեպս ես, որ քիչ ընկերներ չունեմ այդ տիրույթում, այս ընթացքում չհանդիպեցի #ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԼԱՊՇԻՆ ԵՆՔ, #ՓՐԿԵՆՔ ԼԱՊՇԻՆԻՆ և նմանատիպ կարգախոսներով պրոֆիլի համատարած նկարների: Պասիվ դիտողի կարգավիճակ էր հայկական սոցմեդիայի տիրույթում, ինչը պակաս զարմանալի չէր, որքան պետության կողմից առավել ակտիվ քայլերի նախաձեռնության որոշակի պակասը: 
Իհարկե չբացառելով ստեղծված իրավիճակի պատճառները վերլուծելու և թերացած անձանց պատասխանատվության արձանագրման կարևորությունը, համարում եմ, որ այսօր առավել արդյունավետ է մտածել գործուն հակաքայլերի մասին: Ամենաարդյունավետը կարող է լինել այն, ինչի մասին խոսել եմ դեռևս 20 օր առաջ «Իրավունք» թերթին տված հարցազրույցում, որի վերաբերյալ նաև բարձրաձայնվել է այսօր ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ. հետևողականորեն Արցախի Հանրապետություն հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական գործիչների, լրագրողների, հայտնի անձանց այցելությունների կազմակերպումն է: Այս աշխատանքներին պետք է լծվեն ոչ միայն քաղաքական, պետական, դիվանագիտական ատյանները, այլև հասարակական, մասնավոր ինստիտուտներ, գործարարներ, ճանաչված և հեղինակություն ունեցող մարդիկ: Անհրաժեշտ է ծավալուն հոսքով խեղդել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության «ահաբեկչական» նախաձեռնությունները»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին