▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկախ նրանից` ինչ շոու կսարքվի, 3 օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ժամկետային զինծառայողի զորամասը լքելուն:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն մի քանի օր է, ինչ ժամկետային զինծառայողներից մեկն ինքնակամ լքել է զորամասը եւ նրանից որեւէ լուր չկա: Այս մասին Shamshyan.com է ահազանգել զորամասը ինքնակամ լքած զինծառայողի ազգական Քնարիկ. Գ.-ն, խնդրելով օգնել գտնել իրենց զինվոր տղային։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին