▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը «Սպայդերմեն» է նվիրել 6-րդ հարկից ընկած երեխային

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող  Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմին սեպտեմբերի 20-ին այցելել է ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալաքյանի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը տեսակցել է փոքրիկին, հանձնել նրան նվերներ, զրուցել ծնողների հետ։

«Ես շատ երջանիկ եմ, որ երեխան արդեն այսքան լավ է: Ես չէի կարող չգալ այստեղ՝ երեխային տեսնելու, ինչպես նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին՝ երեխային այդ ծանր վիճակից դուրս բերելու համար»,- այցից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ երբ մտել է սենյակ՝ փոքրիկը լայն ժպտացել է, երբ տեսել է իր ձեռքի «Սարդ մարդուն»:

«Ես էլ շատ ուրախացա, երբ տեսա փոքրիկի լայն ժպիտը: Հաճելի է, երբ  երեխան հիվանդանոցում է, բուժում է ստանում, բայց ժպտում է քեզ: Մնացած նվերներից նույնպես ուրախացավ»,- ասաց Աննա Հակոբյանը՝ անկեղծանալով, որ նախապես տեղեկացել էր, որ փոքրիկ Արվինի ամենասիրելի հերոսը ‹‹Սարդ մարդն›› է և հատուկ է այդ նվերը բերել։

Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նրան միացված է եղել արհեստական շնչառության սարք և անգիտակից էր: Բժիշկները վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել և ճանաչել ծնողներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին