▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանն իր քայլով ապացուցեց, որ պատրաստ է ցանկացած փոքրոգության

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սիրտս արդեն պայթում է, պիտի ասեմ...
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր քայլով ապացուցեց, որ ոչ միայն իր տեղում չէ, այլև պատրաստ է ցանկացած փոքրոգության:

Գյումրիում կատարված ողբերգությունից հետո, երբ ամբողջ աշխարհից ցավակցում էին հայ ժողովրդին, Արա Աբրահամյանը հարկ չէր համարել անգամ մի խոսք ասել կատարվածի մասին, էլ չասեմ Ռուսաստանում ձայն բարձրացնելու մասին, ինչին կոչված է ի պաշտոնե: Բայց երբ մամուլում նյութ տարածվեց, որ ստորագրահավաք է սկսվել նրա պաշտոնանկության պահանջով, օրեր շարունակ անհայտացած Արա Աբրահամյանն ընդամենը 1 ժամ անց ցավակցեց ու կոչ արեց... (չընգնեք) հունվարի 21-ին համազգային սուգ հայտարարել:

Էլի լավ է. կարող էր փետրվարի 10-ին կամ մայիսին առաջարկել: Սա, իմ կարծիքով, սովորական փոքրոգություն է: Այդ օրերին Ռուսաստանից եկող տոտալ լռության պայմաններում նման պաշտոն ունեցող մարդը քիթ սրբելու ժամանակ չպիտի ունենար ռուսական իրողություններում գործ անելուց, ոչ թե՝ երբ պախկվելուց բռնվում ես, շտապ հայտարարություն տարածես՝ այլ կողմի որպես թիրախ մատնացույց անելով: Ամոթ է:

Իզաբելլա Աբգարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին