Երեկ լսում էի Պարգև Արքեպիսկոպոսի տված հարցազրույցը Արցախի հեռուստատեսության:
Բազմաթիվ հարցերի թվում նա խոսում էր Արցախի հնարավոր միջազգային ճանաչման մասին:
Ասում էր, երբ Արցախը ճանաչվի ու ես մտածում էի, որ կասի այնժամ տեղի կունենա Ճանաչված երկու պետությունների միավորումը, բայց ոչ զարգացրեց միտքը թե ինչ լավ կլիներ, որ մենք ՄԱԿ-ում 2 հայկական պետություն ունենայինք:Վատ գաղափար չի 2 ձայն ՄԱԿ-ում :
Առաջարկում եմ զարգացնել գաղափարը` Հայաստանը բաժանել մի քանի պետությունների` Լոռի Փամբակի Հանրապետություն, Ապարանի Հանրապետություն, ԼեռնաՀայաստանի Հանրապետություն, Արարատյան Հանրապետություն, Շիրակի Հանրապետություն և այսպիսով Արցախի հետ միասին հայերով ՄԱԿ-ում կունենանք 6 ձայնի իրավունք: