Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին այսօր է ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ծնվել է 1983 թվականին: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։
«Առաջին աշխատանքային լայվ»-ի ընթացքում Անվտանգության Խորհրդի նորանշանակ քարտուղարը ներկայացրել է իր աշխատասենյակն ու առաջիկայի անելիքները: