▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առայժմ 90 սպանված և 6 անհետ կորած՝ Ադրբեջանի կորուստների ցուցակում

Razm.info-ն գրում է.

Համադրելով մեր կայքի հայտնի տվյալները ադրբեջանցի գերմանաբնակ բլոգգեր, Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքի համակարգող Հաբիբ  Աբդուլլաևի՝ Ադրբեջանի սպանված զինծառայողների՝ սխալներով լի, սակայն նաև սպանվածների հարազատների հայտնած տվյալների վրա հիմնված ցուցակի հետ՝ ներկայացնում ենք Ադրբեջանի սպանվածների և անհետ կորածների առայժմ ճշտված՝ 90+6 անունից բաղկացած ցուցակ։

Դրանց թվում են 1 գնդապետ, 2 փոխգնդապետ, 5 մայոր, 3 կապիտան, 6 ավագ լեյտենանտ և 2 լեյտենանտ, ևս մի քանիսի տվյալները ստուգվում են, հավանաբար սպաների թիվը կավելանա։ Ցուցակագրվածների մեծ մասը հատուկջոկատայիններ և հետախույզներ են:

Սպանվածներ.

  1. Յուսիբով Վուգար Նյուրեդդին օղլու (Yusibov Vüqar Nürəddin oğlu) – գնդապետ, ծնված` 1976-ին, հուղարկավորվել է ապրիլի 6-ին իր ծննդավայրում՝ Շամխոր շրջանի Շիշեթեփե գյուղում
  2.  Օրուջով Ռագուբ Ջահանգիր օղլու (Orucov Raqub Cahangir oğlu) – փոխգնդապետ,  սպանվել է Թարթառի շրջանում տեղի ունեցող մարտերում, ծնվել է 1968-ին, Աղդամի Չինլի գյուղում, հուղարկավորվել է ապրիլի 5-ին Սումգայիթում
  3. Վալիզադե Ուրֆան Ուզեյիր օղլու (Vəlizadə Urfan Uzeyir oğlu) — ուղղաթիռի օդաչու, մայոր, ծնված` 1978-ին
  4. Ալիև Էլնուր Ադիլ օղլու (Əliyev Elnur Adil oğlu) — մայոր, սպանվել է Ջաբրայիլի շրջանում, հուղարկավորվել է Ֆիզուլիի շրջանի Դեդելի գյուղում
  5. Մամադով Ռասիմ Աբդյուլ օղլու (Məmmədov Rasim Əbdül oğlu) – մայոր, սպանվել է ապրիլի 3-ին Ֆիզուլիի հատվածում տեղի ունեցող մարտերում, «Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության» նախագահ Սարդար Ջալալօղլուի եղբոր տղան է, հուղարկավորվել է Նախիջևանում
  6. Մուսթաֆազադե Թաբրիզ Թարիել օղլու (Mustafazadə Təbriz Tariel oğlu) — ուղղաթիռի օդաչու, մայոր, ծնված` 1981-ին, Բորչալուի Բաշքեչիդ շրջանից
  7. Իմանով Սամիդ Գյուլաղա օղլու (İmanov Samid Gülağa oğlu) – մայոր, Նեֆթչալա շրջանի Հասանաբադ գյուղից
  8. Գուլիև Ինգիլաբ Չինգիզ օղլու (Quliyev İnqilab Çingiz oğlu) – կապիտան, հուղարկավորվել է ծննդավայր Գյանջա քաղաքում, ծնված` 1983-ին:
  9. Բայրամով Վագիֆ Դիլգամ օղլու (Bayramov Vagif Dilqəm oğlu) – կապիտան, 157 զ/մ զինծառայող, ծնված` 25 դեկտեմբերի 1979 թ..
  10.  Հեմիդով Օրխան Էնվեր օղլու (Həmidov Orxan Ənvər oğlu) – սպա, Ֆիզուլիի շրջանի Ահմադալըլար գյուղ
  11.  Նովրուզով Միրզա Սերվեր օղլու (Novruzov Mirzə Sərvər oğlu) – ավագ լեյտենանտ, սպանվել է Թափգարագոյունլու գյուղի մարտերում
  12.  Հեսենով Զիյա Նիյազ օղլու (Həsənov Ziya Niyaz oğlu) – ավագ լեյտենանտ, ապրիլի 6-ին հուղարկավորվել է Բարդա քաղաքում, ծնվել է 1989 թ.-ին` Բարդայի Լաք գյուղում
  13. Դեդեքիշիև Ջավիդ Գյուլբալա օղլու (Dədəkişiyev Cavid Gülbala oğlu ) – լեյտենանտ, ծնված` 1989-ին, Իմիշլի շրջանի Գարալար գյուղից
  14.  Իսմայիլով Աբու Բաքր Վյուգար օղլու (İsmayılov Əbu Bəkr Vüqar oğlu) — ավագ լեյտենանտ, ուղղաթիռի օդաչու, Քյուրդեմիրի շրջանի բնակիչ, մարմինը հայկական կողմում է մնացել
  15.  Մեհդիև Ռեշիդ Ռյովշան օղլու (Mehdiyev Rəşid Rövşən oğlu) – ավագ լեյտենանտ, սպանվել է Թարթառի մարտերում, հուղարկավորվել ապրիլի 5-ին` ծննդավայր Սալյան շրջանի Խալաջ գյուղում, ծնված` 1990-ին
  16.  Նամազով Էլվին Մեմեդ օղլու (Namazov Elvin Məmməd oğlu) — ավագ լեյտենանտ, ծնվել է Ղազախի շրջանի Յուխարը (Վերին) Սալահլը գյուղում
  17.  Օրուջելիև Գաբիլ (Oruceliyev Qabil) – լեյտենանտ, մարմինը գտնվում է հայկական տարածքում, հարազատներն ինքնությունը ճանաչել են` տեսնելով ադրբեջանական կողմի` մեզ մոտ թողած դիակների հրապարակված լուսանկարները: 2013-ին ավարտել է Հեյդար Ալիևի անվան ռազմական բարձրագույն ինստիտուտը: Ծնվել է Նախիջևան քաղաքում:
  18.  Շիրինով Սահիլ Հասրեթ օղլու (Şirinov Sahil Həsrət oğlu) – ավագ լեյտենանտ, ապրիլի 6-ին հուղարկավորվել է ծննդավայր Գաբալայի շրջանում, ծնված` 1992-ին
  19.  Աբդուլզադե Նուրլան Ռասիմ օղլու (Abdullazadə Nurlan Rasim oğlu) – ենթասպա, հուղարկավորվել ` ապրիլի 5-ին` ծննդավայրում` Զարբաբի շրջանի Բյոյուք Դեքքե գյուղում, ծնված` 1994-ին
  20.  Աղաև Ռուսիֆ Իբրահիմ օղլու (Ağayev Rusif İbrahim oğlu) – ենթասպա, սպանվել է ապրիլի 6-ին, ապրիլի 7-ին հուղարկավորվել ծննդավայրում` Լենքորանի շրջանի Հիրքան գյուղաքաղաքում, ծնված` 1987-ին
  21.  Մյուսթեջեբով Օրխան Էլեսգեր օղլու (Müstəcəbov Orxan Ələsgər oğlu) – ենթասպա, ծնվել է 1993-ին` Գոբուսթանի շրջանի Բեդելլի գյուղում
  22.  Հյումբեթով Օրխան Քազըմ օղլու (Hümbətov Orxan Kazım oğlu) – ենթասպա, ծնվել է 1992-ին` Շաքիի շրջանի Կիշ գյուղում
  23.  Իսգենդերով Նիջաթ Բահրուզ օղլու (İsgəndərov Nicat Bəhruz oğlu) — ենթասպա, հուղարկավորվել է ապրիլի 3-ին` Թարթառի գերեզմանոցում, ծնված` 1989-ին
  24.  Մուսաև Սեբուհի Ֆաֆայիլ օղլու (Musayev Səbuhi Rafayıl oğlu) – ենթասպա, սպանվել է ապրիլի 6-ին` Գերանբոյի շրջանի Թափգարագոյունլու գյուղի մոտակայքում, ապրիլի 7-ին հուղարկավորվել է Բարդայում, ծնված` 1990-ին
  25.  Գարաև Դիլսուզ Մեմեդաղա օղլու (Qarayev Dilsuz Məmmədağa oğlu) – ենթասպա, ապրիլի 4-ին հուղարկավորվել է Աղջաբեդիի շրջանի Հինդարխ գյուղում, ծնված` 1990-ին
  26.  Սաֆարով Էլիմդար Սելիմխան օղլու (Səfərov Elimdar Səlimxan oğlu) — ենթասպա, 24 տարեկան, սպանվել է Թարթառի դիրքերում, ծննդավայրը` Նեֆթչալայի շրջան, գյուղ Աշաղը Գարամանլը
  27.  Գուլիև Սեյյար Կնյազ օղլու (Quliev Səyyar Knyaz oğlu) – սերժանտ, սպանվել է Ֆիզուլիի դիրքերում, ծննդավայրը` Ֆիզուլիի շրջանի 4-րդ Զոբջուգ գյուղաքաղաք
  28. Էսգերով Թաբրիզ Համլետ օղլու (Əsgərov Təbriz Hamlet oğlu – սերժանտ, զորակոչվել է Շամխորի շրջանի Մորուլ գյուղից
  29.  Բաղիրով Էմին իմրան օղլու (Bağırov Emin Imran oğlu) – հետախույզ, ծնվել է 1996-ին` Բաքվի Բինադաքի թաղամասում
  30. Ալիև Ինգիլաբ (Əliyev İnqilab) – հետախույզ (Kəşfiyyatçı)
  31.  Ջաֆարով Միրսալամ Թեվաքգյուլ օղլու (Cəfərov Mirsalam Təvəkgül oğlu) – հետախույզ, սպանվել է Գերանբոյի դիրքերում, ծնվել է 1994-ին` Թովուզի շրջանի Բայրամլի գյուղում
  32.  Էսգերլի Նուրլան Բայրամ օղլու (Əsgərli Nurlan Bayram oğlu) – հետախույզ, սպանվել է ապրիլի 4-ին` Թարթառի դիրքերում, ծնվել է 03.12.1995-ին` Թարթառի Մասալլի գյուղում
  33.  Հյուսեյնով Ալվան Գաֆար օղլու (Hüseynov Əlvan Qafar oğlu) – պայմանագրային, սպանվել է ապրիլի 3-ին` Ֆիզուլիի դիրքերում, ծնվել է 1995-ին` Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի գյուղում
  34.  Նովրուզով Ռավիլ (Ռամիլ) Էլման օղլու (Novruzov Ravil (Ramil) Elman oğlu) — հատուկջոկատային, սպանվել է Թարթառի դիրքերում, ծնվել է 1986-ին` Խըզը շրջանում
  35.  Գաիբով Էլվին Սեդրեդդին օղլու (Qaibov Elvin Sədrəddin oğlu) – պայմանագրային, սպանվել է Ֆիզուլիի դիրքերում, ծնվել է Խաչմազի շրջանի Էբիլյաթագ գյուղում
  36.  Գահրամանով Ռուհին (Qəhrəmanov Ruhin) — պայմանագրային, սպանվել է ապրիլի 2-ին` Ֆիզուլիի դիրքերում, հուղարկավորվել ապրիլի 3-ին` Բիլասուվարում
  37.  Հյուսեյնով Այազ Ալաքբար օղլու (Hüseynov Ayaz Ələkbər oğlu) – պայմանագրային, ծնել է 1990-ին` Երկրորդ Շահսեվան գյուղում
  38.  Ալիև Վյուսալ իլհամ օղլու (Alıyev Vüsal İlham oğlu) – սպանվել է Թարթառի դիրքերում, դին գտել են մի քանի օր անց` ապրիլի 6-ին, դեռևս ընտանիքին չեն հանձնել
  39.  Բախիշով Սեյմուր (Baxışov Seymur) – Սումգայիթ քաղաքի բնակիչ
  40.  Նաղիև Ջավիդ (Nağıyev Cavid) – սպանվել է Թարթառի դիրքերում
  41.  Հասանով Այդին Նաթիգ օղլու (Həsənov Aydın Natiq oğlu) –սպանվել է Թարթառի դիրքերում, ծնվել` Սալյանի շրջանի Գարագաշլի գյուղում
  42.  Վելիջանլի նիյազ Գահրաման օղլու (Vəlicanlı Niyaz Qəhraman oğlu) – սպանվել է ապրիլի 3-ին
  43.  Սյուլեյմանով Վյուգար Նաթիգ օղլու (Süleymanov Vüqar Natiq oğlu) – սպանվել է ապրիլի 4-ին` Ֆիզուլիի դիրքերում, Շաքիի շրջանի Բյոյուք Դեհնե գյուղի բնակիչ, 2015-ին ավարտել էր Բաքվի սլավոնական համալսրանաը
  44.  Շիրալիև Քամրան Ֆաիգ օղլու (Şirəliyev Kamran Faiq oğlu) – սպանվել է ապրիլի 5-ին` Թարթառի դիրքերում, ապրիլի 6-ին հուղարկավորվել է Բաքվի Սուրախանի գերեզմանոցում
  45.  Գասիմով Թեյմուր Միքայիլ օղլու (Qasımov Teymur Mikayıl oğlu) – սպանվել է Թարթառի դիրքերում, ծնվել է 1997-ին` Գյոյչայի շրջանի Չախիրլի գյուղում
  46.  Գասիմով Նուրլան Ջամիլ օղլու (Qasımov Nurlan Cəmil oğlu) – ապրիլի 5-ին հուղարկավորվել է Շամխորի շրջանի Թաթարլի գյուղում, ծնված` 1997-ին
  47.  Օրուջով Մյուշվիգ Արիֆ օղլու (Orucov Müşviq Arif oğlu) – սպանվել է ապրիլի 4-ին` Թարթառի դիրքերում, ապրիլի 5-ին հուղարկավորվել է, Նաֆթալանի շրջանի բնակիչ էր
  48.  Նուրաև Ռավան իսմաիլ օղլու (Nurayev Rəvan İsmayıl oğlu) – ծնվել է 1997-ին, զորակոչվել` 2015-ին, Զաքաթալայի շրջանից
  49.  Նովորզով Ֆերահիմ Ադըշիրին օղլու (Novruzov Fərahim Adışirin oğlu) – սպանվել է ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը` Ֆիզուլիի դիրքերում, Բիլասուվար շրջանի Սեմեդաբադ գյուղի բնակիչ
  50.  Մուրադով Ռիզվան Թելման օղլու (Muradov Rizvan Telman oğlu) – Սաբիրաբադի շրջան, գյուղ Չիչեքլի, ծնված` 1996-ին
  51. Միրզաև Նյուրեդդին Էթիմադ օղլու (Nürəddin Etimad oğlu Mirzəyev) – սպանվել է ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը, ծնված 1996-ի, հուղարկավորվել է Յարդըմլը շրջանի
  52. Մամմադով Ուլվի Ջամալադդին օղլու (Məmmədov Ülvi Cəmaləddin oğlu) – ծնված` 1996-ին, հուղարկավորվել է ապրիլի 7-ին Աղջաբեդի շրջանի Թահթա Քյորփու գյուղում
  53. Մամմադով Մուրադ Վագիֆ օղլու (Məmmədov Murad Vaqif oğlu), պայմանագրային – ծնված 1989-ին Սումգայիթ քաղաքում, Բիլեսուվար շրջանի բնակիչ
  54. Մեհրալիև Սերվան Նաթիգ օղլու (Mehralıyev Sərvan Natiq oğlu) – ծնված 1997-ին հուղարկավորվել է Աղդամի շրջանի Ուչօղլան գյուղում
  55. Քաչաև Սամիր Զիյադդին օղլու (Kaçayev Samir Ziyəddin / İzayəddin oğlu) – ծնված` 1994-ին Մելհեմ գյուղում, զորակոչվել է 2015-ի հուլիսին Շամախի շրջանից
  56. Իսլամով Ալիզաման Ֆարրուխ օղլու (İslamov Əlizaman Fərrux oğlu) – ծնված 1997-ին, Լենքորանի շրջանի Ջիլքենդ գյուղից
  57. Հաջիաղաև Ջաբբարխան Իլհամ օղլու (Hacıağayev Cabbarxan İlham oğlu) սպանվել է Լալա թեփե բարձրունքի շրջանում տեղի ունեցող մարտերում, Խոջասան գյուղից
  58. Ազիզզադե Խալիք Հասան օղլու (Əzizzadə Xaliq Həsən oğlu) – սպանվել է Թարթառ-Գարանբոյ հատվածում, ծնված` 1996-ին, բանակ է զորակոչվել 2015-ին Խաթայի շրջանի զ/կ-ի կողմից
  59. Ալիև Օրխան Մահամադ օղլու (Əliyev Orxan Məhəmməd oğlu) – ծնված` 1996-ին, զորկոչվել է Ղազախի շրջանի Ասլանբեյլի գյուղից
  60. Դեմիրով Հյուսեին Զեյնալ օղլու (Dəmirli Hüseyn Zeynal oğlu)– տանկիստ, Բիլեսուվար շրջանից
  61. Ջաբրայիլով Օմեր Մեզահիր օղլու ( Cəbrayılov Ömər Məzahir oğlu) – սպանվել է Ֆիզուլիի շրջանում տեղի ունեցող մարտերում, ծնվել է 1997-ի նոյեմբերի 30-ին, Աղդաշ շրջանի Շեկիլի գյուղ բնակիչ, հուղարկավորվել է ապրիլի 5-ին, Շեկիլի գյուղում
  62. Բայրամով Շուլան Բայրամ օղլու (Bayramov Şulan Bayram oğlu) – ծնված՝ 1996-ին, հուղարկավորվել է ապրիլի 7-ին իր ծննդավայրում՝ Սումգայիթ քաղաքում
  63. Բայրամով Սերխան Օգթայ օղլու (Bayramov Sərxan Oqtay oğlu) – սպանվել է Թարթառի շրջանում տեղի ունեցող մարտերում, Զաքաթալա շրջանի Գալա Դյուզու գյուղից
  64. Բաղըրով Սերխան Ազար օղլու (Sərxan Azər oğlu Bağırov)– սպանվել է ապրիլի 2-ին, հուղարկավորվել է Գոյգյոլ շրջանի Ալմադադլի գյուղում
  65. Բաբաև Էմին (Babayev Emin)– 
  66. Գուլիև Մահիր Գադիր օղլու (Quliyev Mahir Qadir oğlu) – սպանվել է Թարթառի հատվածում տեղի ունեցող մարտերում, Բաքվի նոր Յասամալ թաղամասի բնակիչ
  67.  Բաղիրզադե Ֆիրդովսի Ալիշ օղլու (Bağırzadə Firdovsi Əliş oğlu) – ծնված` 1996 թ. , Մասալլի շրջան Գյուլեթեփե գյուղում
  68. Վահաբով (Վահաբզադե) Միքայիլ Յագուբ օղլու (Vahabov (Vahabzadə) Mikayıl Yaqub oğlu) – հատուկջոկատային, Իսմայիլիի Մաչախը գյուղից
  69. Ախունդով Աբդուլմեջիդ Նադիրշահ օղլու (Axundov Əbdülməcid Nadirşah oğlu)մասնակցել է Թարթառի մարտերին, Սումգայիթի բնակիչ
  70. Զաքարաև Նազիմ Նադիր օղլու (Zəkarayev Nazim Nadir oğlu) – ապրիլի 9-ին հուղարկավորվել է ծննդավայր Շամախի քաղաքում, ծնված՝ 1997 թ․-ին, զորակոչվել էր 2015-ի հոկտեմբերին
  71. Նիֆթալիև Ռեշադ Շաքիր օղլու (Niftalıyev Rəşad Şakir oğlu) – 22 տ․, Զանգելանի Անկարա գյուղի բնակիչ, մարմինը 4 օր մնացել է ռազմադաշտում, ապրիլի 7-ին հանել են
  72. Օսմանով Յալչին Նամիգ օղլու (Osmanov Yalçın Namiq oğlu) – Սպանվել է ապրիլի 7-ին՝ Թարթառի դիրքերում, ապրիլի 8-ին հուղարկավորվել ծննդավայրում՝ Գուսարի շրջանի Գազմանլարի գյուղում, ծնված՝ 1997-ին
  73. Ադիլզադե Ադիլ Քամրան օղլու (Adilzadə Adil Kamran oğlu) – սպանվել է Թարթառի դիրքերում, Մինգեչաուրի բնակիչ, ծնված՝ 1993-ին
  74. Միրզաև Էլվին (Իլքին) Ազադխան օղլու (Mirzəyev Elvin (İlkin ) Azadxan oğlu), մասնակցել է Թարթառի մարտերին, 6 օր տեղեկություն չկար, ապրիլի 7-ին հայտնաբերել են դին, Խաչմազի բնակիչ էր, 22 տ․
  75. Սամեդով Էլշեն Սելիմ օղլու (Səmədov Elşən Səlim oğlu) – Շամախիի շրջան, գյուղ Գյոյլեր
  76. Դեմիրլի Ալթուն Ֆերման օղլու (Dəmirli Altun Fərman oğlu) – Շամխորի շրջանի Գյուերլի գյուղի բնակիչ
  77. Խեյիրբեյով Էմիրասլան Խալիլ օղլու (Xeyirbəyov Əmiraslan Xəlil oğlu)– Qusar rayon Cağar-qışlaq kənd sakini Գուսարի շրջանի Ջաղար-ղըշլախ գյուղ
  78. Միրզաև Մահիր Սաբիր օղլու (Mirzəyev Mahir Sabir oğlu) – Բաքվի Փիրշաղը թաղամասի բնակիչ, սպանվել է Թարթառի դիրքերում, ծնված՝ 1994-ին
  79. Իբրահիմով Մահմուդ Ազար օղլու (İbrahimov Mahmud Azər oğlu), մասնակցել է Թարթառի մարտերին, ծնված՝ 1997-ին
  80. Դադաշով Թուրալ Սաբիր օղլու (Dadaşov Tural Sabir oğlu) – ծնված 1993-ին, Խաչմազի բնակիչ, սպանվել է Թարթառի դիրքերում
  81. Նեսիրով Ռոյալ Իմրան օղլու (Nəsirov Royal İmran oğlu) – գնդացրորդ, սպանվել է Թարթառի շրջանի Ղափանլը գյուղի դիրքերում, ծնված 1997-ին,  Ջալիլաբադի շրջանի Մելիքքասիմլի գյուղի բնակիչ
  82. Աբիդով Բաբեկ Վեֆադար օղլու (Abidov Babək Vəfadar oğlu) – կրտ. ենթասպա, 24 տարեկան, Շաբրանի շրջանի Զեյվե գյուղ
  83. Օրուջով Մյուհութ Գուրբան օղլու (Orucov Mühüd Qurban oğlu) – կապիտան, հուղարկավորվել է Խազախի շրջանի Ֆերեհլի գյուղում, 32 տ․
  84. Ջավադզադե Շահին Յաշար օղլու (Cavadzadə Şahin Yaşar oğlu) – ենթասպա, 1994 թ․ ծնված, ապրիլի 9-ին հուղարկավորվել է ծննդավայրում՝ Բեյլագանի շրջանի Շեստոյ գյուղում
  85. Ֆերազջադե Թողրուլ Հաբիլ օղլու (Fərəczadə Toğrul Habil oğlu) – ենթասպա, ապրիլի 9-ին հուղարկավորվել է ծննդավայրում՝ Աղսուի շրջանի Բիջո գյուղում, 1993 թ․ ծնված, 2012-ին զորակոչվել էր բանակ՝ իբրև պայմանագրային
  86. Հյուսեյնով Բախտիյար Ռաֆայել օղլու (Hüseynov Bəxtiyar Rəfael oğlu) – Ենթասպա, հետախույզ, ապրիլի 9-ին հուղարկավորվել է ծննդավայրում՝ Գերանբոյի շրջանի Գիզիլհաջլի գյուղում, ծնված՝ 1995-ին
  87. Գուրբանլի Ֆեհրեդդին Սեյֆեդդին օղլու (Qurbanlı Fəxrəddin Seyfəddin oğlu) – պայմանագրային, ծնված՝ 1994-ին, Բաքվի Բինադաքի գյուղաքաղաքից
  88. Միրզաև Մուրադ Թելման օղլու (Murad Telman oğlu Mirzəyev) ” ծնված՝ 1976-ին, Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող, փոխգնդապետ, Սաբիրաբադ շրջանի Մուղանգենջելի գյուղից:
  89. Թեյմուրով Փենջելի Նուրմեմեդ օղլու (Teymurov Pəncəli Nurməmməd oğlu) – Ասթարայի շրջանի Էզարուդ գյուղ, նշվում է որ սպանվել է ապրիլի 8-ին, սակայն, հավանաբար, ապրիլի 8-ին դիակն են գտել, տվյալները ճշտվում են
  90. Իսգենդերով Էլնուր Իսգենդեր օղլու (İsgəndərov Elnur İsgəndər oğlu) – Շաքիի բնակիչ, ծնված՝ 1989-ին, ապրիլի 1-ից լուր չկար,
  91. Սալմանով Սերխան (Sərxan Salmanov) – Նաֆթալանի բնակիչ, համարվում էր անհետ կորած
  92. [Թարմացվում է]

Մեմեդով Իլքինի (Məmmədov İlkin) վերաբերյալ տվյալները դեռևս չեն հաստատվել, սակայն ծանրակշիռ հերքող փաստեր ևս չկան, ինչի պատճառով առայժմ չենք ներառում հիմնական ցուցակում:

Հատուկ շեշտենք, որ նշված թիվը ոչ թե մարտերում սպանված ադրբեջանցիների ընդհանուր թիվն է, այլ նրանցը, ում ինքնությունը հաջողվել է պարզել: Ադրբեջանցի սպանված զինծառայողների թիվը բազմապատիկ մեծ է այս թվից:

Անհետ կորածներ.

Ադրբեջանցի բլոգգերը ներկայացրել է նաև անհետ կորածների նախնական ցուցակը, որտեղ ևս անուններից մեկը կրկնվում է` ներկայացվելով նաև զոհերի ցուցակում, ըստ այդմ՝ նրան նույնպես Ռազմինֆոն չի ներառել իր՝ անհետ կորածների ցուցակում` փոխարենը ավելացնելով երկուսին` ում մասին ադրբեջանցու ցուցակում տվյալներ չկան:

  1. Գամբերով Հեյդար (Qəmbərov Heydər) – մասնակցել է Աղդամի մարտերին
  2.  Շիխմեմեդով Վյուսալ (Şıxməmmədov Vüsal) – առայժմ տեղեկություն չեն հաղրդել
  3. Գուրբանով Թուրալ Գյուլշադ օղլու (Qurbanov Tural Gülşad oğlu), հետախույզ, Քյուրդեմիրի բնակիչ, տարբեր աղբյուրներ արդեն հայտնում են, որ սպանված է
  4. Ահադլի Սեդաիլ Վյուգար օղլու (Əhədli Sədail Vüqar oğlu) –Գաբալայի բնակիչ
  5.  Հեսենով Ալլահշյուքյուր Շեմսեդդին օղլու (Həsənov Allahşükür Şəmsəddin oğlu) – զորակոչվել է Գերանբոյից, Իմիշլի շրջանի Գարալար գյուղի բնակիչ
  6.  Դադաշով Էսեդ Իսմեթ օղլու (Dadaşov Əsəd İsmət oğlu) –Իսմայիլիի շրջանի Մուջու գյուղի բնակիչ, ծառայել է Գերանբոյում

Նշենք, սակայն, որ ՊԲ հրապարակած լուսանկարներում երևացող սպանված ադրբեջանցիները Ադրբեջանում համարվում են անհետ կորած: Իսկ այդ լուսանկարներում երևացող դիակները 6-ից անհամեմատ ավելի շատ են (լուսանկարներից մեկում կարելի է հաշվել մինչև 21 դիակ):

Ապրիլի 8-9-նն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը դուրս էբերել իր դիակների մի մասը չեզոք գոտուց, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների փոխանակության արդյունքում ստացել այլ զպանված զինծառայողների դիակներ, սակայն հայտնի է դարձել միայն մի քանիսի անունը։ Ադրբեջանը դեռևս շարունակում է մարտի դաշտում որոնել իր սպանված զինծառայողներին։

ՊԲ հրապարակած լուսանկարներում երևացող դիակներից միայն 4-ն են ճանաչվել սպանված, և ըստ այդմ՝ ադրբեջանցի «անհետ կորած» (իսկ իրականում սպանված) զինծառայողների թիվը դեռ մեծանալու է:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին