Ֆրանսիայի նախագահի թեկնածուները իրար հերթ չտալով հաճոյանում են հայերին ու Հայաստանին՝ թե Ցեղասպանության և թե Արցախի հիմնախնդրի շուրջ ցանկալի ու հայանպաստ հայտարարություններով:
Նշենք, որ Մարին լը Պենը հայտարարել է, որ Արցախը պետք է միանա Հայաստանին, իսկ նախագահի մյուս թեկնածուն՝ Ֆրանսուա Ֆիյոնն Արցախն անվանել է Ադրբեջանին նվիրված հայկական տարածք:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը նաև հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում շարունակելու է հիշատակել 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են ապրիլի 23-ին: