Mediaport տլեգրամյան ալիքը գրում է, որ օրեր առաջ հայտնել էր, որ ադրբեջանցիները Արցախի Կարմիր Շուկա-Շուշի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ խոստանալով ռազմագերիների վերադարձ: Գրել էր, որ պայմանավորվածությանը կողմ են եղել Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը։
«Հրապարակումից հետո Արցախի նախագահը սրտաճմլիկ ստատուս գրեց՝ պնդելով, թե «ցնդաբանություն» է, որ Կարմիր շուկա-Շուշի ճանապարհի հսկողությունից ենք հրաժարվելու»։

Հարությունյանի սուտը փաստացի հերքել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը, որի խոսքով՝ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվություն Կարմիր շուկայում ռուս խաղաղապներ տեղեկայելով՝ ճանապարհը համատեղ օգտագործման դարձնելու մասին: Փաստացի, կապիտոլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո էլ ՀՀ ու ԱՀ իշխանությունները շարունակում են ժողովրդին ստելով սպասարկել Ադրբեջանի շահերը՝ չնայած այն փաստին, որ փաստաթղթում ամրագրված է գերիների վերադարձի դրույթը։ Նիկոլ Փաշինյանը անգամ չի կարողանում իմպլեմետացնել իր ստորագրած խայտառակ փաստաթուղթը»,-գրում է տելեգրամյան ալիքը։
Դիտեք նաև՝ Համբերության բաժակը լցվել է․ Անհետ կորածի հարազատ


