▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում զինծառայողը զոհվել է վիրավոր ընկերոջը փրկելիս. գյուղապետ

armtimes.com-ը գրում է.

Արցախում երեկ հակառակորդի կրակոցից մահացած 19-ամյա զինծառայող Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ էր:

Մեր զրույցում գյուղապետ Սուլիկո Շուշանյանն ասաց, որ զինծառայողը երկու քույր ունի, ապրում են սոցիալապես նորմալ պայմաններում: «Փոքր տնտեսություն ունեն, նորմալ ապրում են: Վաչեն կարգին երեխա էր, ֆիզիկապես ուժեղ, բոյով-բուսաթով, աշխատասեր»,- ասաց գյուղապետը:

Մեր հարցին, թե դեպքից ի՞նչ տեղեկություններ ունի, Սուլիկո Շուշանյանն ասաց. «Հայտնել են, որ ընկերոջը խփել են, ինքը գնացել է օգնության, իրեն են խփել, հետո եւս մեկն էլ է գնացել օգնության իրեն էլ են խփել: Մեկ զոհ ունենք, երկու վիրավոր»,- ասաց նա:

Վիրավորների մասին տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, վերջինս, սակայն մեր հարցին չպատասխանեց: Մեր տեղեկություններով, վիրավոր երկու զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին