▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախյան բանակը եղել ու մնալու է Արցախում միշտ. Շարմազանովը՝ Չավուշօղլուին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է.  «Մի պետություն, որը բացահայտ աջակցել եւ աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը, անելիք չունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Արցախյան զինուժը եղել եւ մնալու է Արցախում միշտ մի պարզ պատճառով. այն պիտի պաշտպանի իր սուրբ ու ազատ հայրենիքի անդորրը: Եւ վերջում, զավեշտալի է, երբ օկուպանտը խոսում է խնդրի խաղաղ կարգավորումից: Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին