▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առևանգման մասին հաղորդումը կեղծ էր

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սուտ մատնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արարատի մարզի բնակիչ Հ.Մնացականյանը 2016 թվականի հունվարի 16-ին հաղորդում էր տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 15-ին երկու անձ՝ նշելով կոնկրետ անձանց տվյայլներ, գումարային պարտքի հարցի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա  իր կամքին հակառակ  նստեցրել իրենց ավտոմեքենան և առևանգել։

Հաղորդման հիման վրա Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։  Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ իրականում առևանգում տեղի չի ունեցել։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ սուտ մատնության դեպքի առթիվ: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով  (սուտ մատնություն` զուգորդած  ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին