▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանի վրա. Զախարովա

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների, մասնավորապես, Ադրբեջանի վրա: Այս մասին նա նշել է՝ մեկնաբանելով արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումները, որոնք ստացել են «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը:

«Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Կարծում եմ՝ խոսքը մի քանի ուղղություններով տեղեկատվական ուժեղ ճնշման մասին է: Դա իրականացվում է մեծ քանակությամբ կեղծ նորությունների հրապարակման միջոցով: Մենք փորձում ենք մշտապես արձագանքել դրանց»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հրապարակումների համաձայն՝ Ադրբեջանը բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով կաշառել է եվրոպացի պաշտոնյաներին ու փողեր լվացել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին