▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 33-ամյա կնոջ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ  թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել  մի կնոջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ  հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 33-ամյա Արաքսյյա Չ.-ն է, ով Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակիչ է և նրան հայտնաբերել են բակում ընկած:

Հիվանդանոց է ժամաել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է:

Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին