▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին՝ բռնության հետքերով.shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի 1/1 շենքի 18 բնակարանում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սարգիս Մարտիրոսյանը: Ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արման Նահապետյանի, ավագ քննիչ Հայրապետ Հարապետյանի և քննիչ Հարութ Սարդարյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության փորձաքրեագետը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 60-ամյա Աշոտ Օվոյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող առարկայից առաջացած հետքեր և բռնության հետքեր:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին