▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանը խաչակրաց արշավանք է սկսել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Արմեն Աշոտյանը խաչակրաց արշավանք է սկսել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ, որոշել է բոլոր 7 բուհերն էլ անցկացնել իր թրի տակով։ Ի դեպ, այդ բուհերն առաջ առողջապահության նախարարության իրավասության ներքո էին գործում, տեւական «մարտերից» հետո Աշոտյանին հաջողվել է այս տարի «զավթել» դրանք՝ լիցենզավորման գործընթացը վերապահելով ԿԳՆ-ին։

Ոմանք լայնամասշտաբ ֆինանսական ստուգումներն այդ բուհերում բացատրում են Աշոտյանի «հայրենի»՝ Հերացու անվան բժշկական համալսարանին մոնոպոլիա տալու հեռանկարով, ոմանք՝ առողջապահական հիմնարկներում, հիվանդանոցներում տիրող անմխիթար վիճակով՝ գտնելով, որ մասնավոր բուհ ավարտածներն «էն չեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին