Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան էջում ու մակագրել` տեսանյութը շուտով:
Հիշեցնենք, որ «Սառը ցնցուղ» ֆլեշմոբի շրջանակներում երգչուհի Նադեժդա Սարգսյանը մարտահրավեր էր նետել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Նշենք, որ «Սառը ցնցուղ» ֆլեշմոբի նպատակն է ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային կրելոզ, ԱԿՍ):
Այս ակցիան հասել է նաև Հայաստան և դրան մասնակցում են նաև տարբեր հայտնիներ, սակայն, ակնհայտ է,որ շատերը չեն հասկանում ակցիայի բուն իմաստը:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել էր, որ «սառը ցնցուղ» ֆլեշմոբի շրջանակներում ստացած մարտահրավերներին կարձագանքի և ոչ միայն սառը ցնցուղ կընդունի, այլ նաև ձևափոխելով ակցիայի իմաստը՝ դրան կրթական իմաստ կհաղորդի: