▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանն ու Արմինե Հովհաննիսյանն առևտուր են արել

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ`Շառլ Ազնավուրի անվան հրապարակում,  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր ցուցահանդես-վաճառք:

Տարբեր մարզերից տնտեսագիտության հիմնական կաննոները սերտած աշակերտները  ներկայացրել  էին իրենց իսկ ձեռքով պատրաստված ապրանքները: 

Իր խոսքում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ այս երեխաները դպրոցում  սովորել են տնտեսագիտության հիմունքները և իրենց ձեռք բերած գիտելիքների հիման վրա նրանք կազմել են բիզնես ծրագրեր:

«Այս երեխաները պարզապես ապրանք չեն վաճառում, այլ փորձում են իրենց բիզնես ընկերությունը ներկայացնել: Նրանք ունեն մեր օգնության կարիքը»,-լրագրողներին ասաց տիկին Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ այս տարվա տոնավաճառը տարբերվում է նախորդներից նրանով, որ շեշտը հիմնականում դրվել է սահմանամերձ գյուղերի մասնակցության վրա:

Նշենք, որ Արմինե Հովհաննիսյանը ցուցահանդես-վաճառքին ուղեկցում էր  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին. ավելի վաղ ստորագրված հուշագրից հետո նրանք շրջեցին բոլոր տաղավարներով, օգտվեցին երեխաների հյուրասիրություններից, գնումներ կատարեցին, ինչպես նաև երեխաների կողմից իրենց իսկ ձեռքով պատրաստված նվերներ ստացան: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին