Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցի: Այդ մասին հաղորդում է asbarez.com-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազնը հանդիպելու է Լոնդոնի Հարավային Քենսիգթոնում գտնվող Սուրբ Եղիշե եկեղեցու ժողովի անդամներին: Նա բարձրացնելու է քրիստոնյաների հետապնդման հարցն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքն ու Սիրիան, որտեղ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստիպել է հազարավոր մարդկանց փախչել իրենց տներից:Պատարագի ընթացքում Իրաքի արքեպիսկոպոսը խոսելու է հայ քրիստոնյաների խնդիրների մասին: Հայկական եկեղեցի արքայազնի այցի մասին ավելի վաղ հաղորդել էր Western Daily Press-ը։
Artsakhpress.am
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցի: Նա բարձրացնելու է քրիստոնյաների հետապնդման հարցն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքն ու Սիրիան, որտեղ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստիպել է հազարավոր մարդկանց փախչել իրենց տներից: Պատարագի ընթացքում Իրաքի արքեպիսկոպոսը խոսելու է հայ քրիստոնյաների խնդիրների մասին: Հայկական եկեղեցի արքայազնի այցի մասին ավելի վաղ հաղորդել էր Western Daily Press-ը։