▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանն անակնկալ այց է կատարել պոլիկլինիկա, մանկապարտեզ և դպրոց

 

 

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր անակնկալ այց է կատարել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա, որի տեսագրությունը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:

Արսեն Թորոսյանը խոսել է տնօրենի հետ, շրջել սենյակներով և հետաքրքրվել այցելությունների, սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ու սուր շնչառական հիվանդություններով այցելողների ակտիվության մասին:

 

 

 

 

 

 

 

 

Արսեն Թորոսյանին տեղեկացրել են, որ այցելությունների թիվը փոքր-ինչ ավելացել է, սակայն իրավիճակը սեզոնին համապատասխան է:

Պոլիկլինիկան տոնական օրերին նաև հերթապահություն է իրականացրել:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր անակնկալ այց է կատարել նաև թիվ 30 մանկապարտեզ և թիվ 128 միջնակարդ դպրոց: Մանրամասները՝ տեսանյութում՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից:

 

 

Հիշեցնենք, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել էր սուր շնչական վարակներին: «Կոչ եմ անում հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ Դրանով մենք կկանխենք սուր շնչական վարակների հետագա տարածումը»,- գրել է նախարարի պաշտոնակատարը:

Կարդացեք նաև՝ Կոչ եմ անում հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց․ Արսեն Թորոսյան

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Բլոգ ավելին