▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում  փետրվարի 27-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրից ոստիկանության Էրեբունու բաժին ստացած ահազանգի փաստով:

Այդ օրը՝ ժամը 22:50 –ի սահմաններում նշված հիվանդանոցից Էրեբունու ոստիկանություն տեղեկացրել են, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք»  ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  5 րոպե անց  «մեջքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը,  հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Ոստիկանները  պարզել են, որ  առաջին տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ, 28-ամյա Վազգեն Եղիազարյանն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Կոտայքի մարզ բնակիչ, 24-ամյա Արսեն Պարազյանը:Վերջիններս հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 22:00–ի սահմաններում Նար-Դոսի փողոցի հասցեներից մեկում եղած ավտոտնակում մարմնամարզություն կատարելու ժամանակ ավտոտնակի փոսի մեջ ընկնելու հետևանքով:

Էրեբունու ոստիկանները պարզել են, որ  նշված հասցեն վարչական տարածքայինով հաշվառված է ոստիկանության կենտրոնական բաժնում և նախապատրաստված նյութերը փոխանցվել են կենտրոնի ոստիկանություն:

Ոստիկանները ունեն նաև լուրջ կասկածներ, որ նրանց հայտնած տեղեկությունը գուցե հավաստի չէ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վիավորներից Վ. Եղիազարյանը աշխատում է «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին