▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց նշանակում ՊՆ-ում. բարձր պաշտոն է ստացել մեղադրյալի կարգավիճակ ունեցողը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտպանական ոլորտում երեկ արտառոց նշանակում եղավ: Վարչապետ Փաշինյանի որոշումով աշխատանքից ազատված գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, անցնում է մի քրգործով եւ մեղադրյալի կարգավիճակ ունի, երեկ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գնդապետ Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել, որովհետեւ լինելով զորամասի հրամանատար` զանցառել է պաշտոնեական լիազորությունները՝ մայոր Արուսիկ Պետրոսյանին պատճառելով 905 հազար 203 դրամի վնաս: Բացի այդ, գնդապետի՝ ծառայության նկատմամբ դրսեւորած անփույթ վերաբերմունքով պետությանը պատճառել է 9 միլիոն 740 հազար 630.8 ՀՀ դրամի վնաս:

Երեկ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն էլ նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, իսկ գեներալ-մայոր Կամո Քոչունցը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին