▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշատում 21-ամյա երիտասարդի են դանակահարել

Հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում մայիսի 24-ին, ժամը 22.55-ին, հաղորդում էր ստացվել, որ «աջ բազուկի վերին երրորդի կրծոսկրի կոթի շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1994 թ. ծնված Սուրեն Հ.-ն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ պարզվել է, որ Սուրեն Հ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19 շենքի մոտ ոմն Վաղոյի և «չախկալ» Գեղամի հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վաղոն 1985 թ. ծնված  Վաղինակ Հ.-ն է, իսկ «չախկալ» Գեղամը` 1987 թ. ծնված Գեղամ Հ.-ն:

Մայիսի 26-ին Գեղամ Հ.-ն Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել Արտաշատի բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն, որ իր և Սուրեն Հ.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրան  և պատճառել մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վաղինակ Հ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու  ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին